Saturday, 08 06 2024
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին

Ընդլայնվում է հայ-ֆրանսիական համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության ոլորտում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին և Ատոմային և այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի (CEA) Շրջակա միջավայրի վերլուծության և վերահսկման դեպարտամենտի (DASE) ղեկավար Բենեդիկտ Գիլպարտի ղեկավարած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, այցի ընթացքում քննարվել են ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության և Շրջակա միջավայրի վերլուծության և վերահսկման դեպարտամենտի (DASE) միջև երկկողմ համագործակցության արդյունքները, հետագա զարգացման և ընդլայնման հնարավորությունները, 2018թ.-ին նախատեսվող միջոցառումները:

Հայ-ֆրանսիական համագործակցությունը սեյսմոլոգիական ոլորտում մեկնարկել է 2007թ.-ից, իսկ 2011թ.-ին Ատոմային և այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը շարունակվելու է մինչև 2021թ.-ը: Համատեղ աշխատանքների արդյունքում ընդլայնվել է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմիկ ցանցը, միայն անցյալ տարվա ընթացքում նվիրաբերվել է 6 սեյսմոմետր և 6 աքսերելոմետր, սարքերի միջոցով իրականցվում է երկրաշարժերի գրանցում և ֆիքսվում են գրունտային շարժերը: Ձեռքբերված տեղեկատվությունը համալրում է Երկրաշարժերի ազգային շտեմարանը, որի հիման վրա իրականցվում է սեյսմիկ ռեժիմի վերլուծություն:

Բարձր գնահատելով հայ-ֆրանսիական համագործակցությունը՝ ԱԻ նախարարն առաջարկել է ընդլայնել այն սեյսմոլոգիայում վաղ ազդարարման և ռիսկի նվազեցման ուղղությամբ՝ շեշտելով սեյսմիկ վտանգի և սեյսմիկ ռիսկի գնահատման ոլորտում համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականցման կարևորությունը հատկապես՝ աղետների ռիսկի նվազեցման գործընթացում:

Գոհունակություն հայտնելով համագործակցության արդյունքում սեյսմիկ բնագավառում Հայաստանի արձանագրած առաջընթացից՝ ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու համագործակցության դաշտը:

Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու մասնագետների վերապատրաստման և փորձի փոխանակման գործընթացը:

ԱԻ նախարարը ֆրանսիական կողմին հրավիրել է մասնակցելու սույն թվականի դեկտեմբերի 5-ից 7-ը «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվելիք միջոցառումներին, որոնք նվիրված են լինելու Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում