Tuesday, 30 04 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

Կառավարությունը ջրել է ծառերը, ծաղկել են սակայն հանքերն ու կոնյակի շշերը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հարապարակել է 2017թ. սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշները: Համաձայն ներկայացվածի՝ տնտեսությունը արձանագրել է 7.7%-ոց աճ, ինչը վերջին տարիների համար աննախադեպ ցուցանիշ է:

Հրապարակված ցուցանիշների միջոցով փորձենք հասկանալ, թե կառավարության ներդրած ջանքերը որ ոլորտներում, ինչ արդյունք են տվել:

Արդյունաբերության ոլորտը, որ վերջին մի քանի տարիներին զարգացման առաջանցիկ տեմպեր է դրսևորում, 2017թ.-ին արձանագրել է 12.6%-ոց աճ: Առանձին ենթաճյուղերով դիտարկելիս, պարզվում է, որ հանքաարդյունաբերությունը բաց հանքերի շահագործման մասով գրանցել է 14%-ոց աճ, մետաղական հանքաքարի արդյունահանման մասով՝ 13.2%-ոց աճ, հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման մյուս ճյուղերով՝ 46.5%: Այլ, ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություններում՝ 30.7%:

Մշակող արդյունաբերությունում աճը կազմել է 15.7%: Ոսկերչական արտադրանքի արտադրությունը՝ 35.7%, խմիչքների (34%) և ծխախոտի արտադրությունները 18.7%-ով են աճել:

Եզակի «համեստ» ցուցանիշ է արձանագրվել սննդամթերքի արտադրությունում՝ 2.6%:

Տնտեսության համար «արյունատար անոթներ» հանդիսացող էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումն աճել է ընդամենը 1.2%: էլեկտրաէներգիայի արտադրության աճը 1%-ից պակաս է կազմել։ Սննդամթերքի արտադրությունում մսի արտադրության աճը կազմել է 3.2%, չնայած, որ տվյալ տարում մորթված, սպառողին մատակարարված մսի աճը զրոյական է: Մինչդեռ մսամթերքի, հատկապես երշիկեղենի և մսի կիսապատրաստուկների արտադրություններում աճը հասել է 50-60%-ի: Կաթի արտադրությունում նույնպես աճ չկա՝ 0.4%: Մինչդեռ պանրի արտադրությունը նվազել է 15%-ով, թթվասերինը՝ 17%-ով, կաթնաշոռինը՝ 10%-ով: Ալյուրի արտադրությունը նվազել է 6%-ով, հացինը՝ 2.5%-ով, բուսական յուղինը՝ գրեթե 20%-ով, կենդանական յուղինը՝ 40%-ով, շաքարավազինը՝ ավելի քան 10%-ով: Ճյուղի 2.6%-ոց աճը ապահովվել է կոնյակի, գինու, շամպայնի արտադրությունների համապատասխանաբար 40, 30, 20%-ոց աճերով:

Չնայած կառավարության հիմնական կարգախոսերից մեկը «ամեն ինչ հանուն գյուղատնտեսության զարգացմանն» էր, այդուհանդերձ ոլորտում 3%-ոց անկում է գրանցվել, ընդ որում՝ բուաբուծությունում այն կազմել է ավելի քան 7%:
Գյուղատնտեսությունը «խոր անկումից» փրկվել է շնորհիվ ձկնաբուծության: Անասնաբուծության ոլորտում 2.2%-ով աճ է արձանագրվել, չնայած որ մսի և կաթի արտադրությունների աճ չի եղել: Բայց ձկնաբուծությունը գրանցել է 30%-ոց թռիչք, և ոլորտի հարցերը դրականով լուծվել են:

Բուսաբուծության ոլորտում հացահատիկի արտադրությունը նվազել է կիսով չափ, կարտոֆիլինը՝ շուրջ 10%-ով, բանջարեղենինը՝ ավելի քան 10%-ով, բոստանինը՝ 8.6%-ով, պտղի արտադրությունում գրանցվել է շուրջ 50%-ոց աճ, իսկ խաղողի արտադրության ոլորտում՝ ավելի քան 17%-անոց աճ:

Շինարարության ոլորտում 2016թ. համեմատությամբ հանրապետությունում գրեթե 35%-ով նվազել է կառուցվող բնակմակերեսը, չնայած, որ համաձայն վիճակագիրների՝ «լրացուցիչ» ներկայացման կառուցված բնակարանների թիվն ավելի քան 5%-ով աճել է: Կապի ոլորտում արձանագրվել է ավելի քան 4%-ոց անկում, տրանսպորտում՝ 36%-ոց աճ, առևտրում՝ 14%-ոց աճ, զբոսաշրջությունում 18.7% և արտաքին առևտրաշրջանառությանում՝ 41%-ոց աճ: Այդպիսին է ԱՎԾ-ի ներկայացրած 2017թ.-ի սոցիալ-տնտեսական պատկերը:

Ի՞նչ կա ներկայացված թվերի հետևում: Կառավարությունը ամենաքիչ ուշադրությունը հատկացրել է հանքաարդյունաբերությանը, ինչը միանշանակ ճիշտ է (բնապահպանությունը մի կողմ): Ամենալուրջ աճը արձանագրվել է այս ոլորտում: Պայմանավորված համաշխարհային շուկայում մետաղի գների բարձրացմամբ, հանքատերերը շտապել են երկրի ընդերքը քանդել ու ծախել: Հետևաբար, այս ոլորտում տեղի ունեցածը կառավարության հետ որևէ կապ չունի: Կառավարության կապը շատ փոքր է նաև տեքստիլում արձանագրված աճի հետ: Այստեղ զարգացումները պայմանավորված են առավելապես Սամվել Ալեքսանյանի կողմից իրականացվող ծրագրերով, ով հաստատ դրանք չի համապատասխանեցնում վարչապետի ելույթների բովանդակությանը:

Մշակող արդյունաբերության ոլորտում «Գրանդ Տոբակոն» 2016թ.-ին ծխախոտի մեծաքանակ մատակարարման պայմանագիր է կնքել Իրաքի հետ, և աճը պայմանավորված է դրանով: Ինչ վերաբերում է կոնյակին. իր կառավարման ընթացքում վարչապետը երբևէ չի անդրադարձել կոնյակագործությանը: Սա «այլ» ոլորտ է, խաղի այլ կանոններով և խիստ սահմանափակ թվով խաղացողներով: Այստեղ լուրջ ստվերային փողեր են շրջանառվում: Պայմանավորված միջազգային քաղաքական զարգացումներով, այս ոլորտում կտրուկ փոփոխություններ են սպասվում արդեն մոտ ապագայում, որի արդյունքում շուկան կսկսի մաքրվել ահռելի քանակությամբ կեղծ կոնյակից, բայց մինչև հիմա վարչապետը որևէ կապ չի ունեցել դրսից ներկրվող և որպես հայկական արտահանվող միլիոնավոր լիտրերով կոնյակի և ընդհանրապես արտադրվող տասնյակ միլիոնավոր լիտրերով կեղծ կոնյակի հետ: Այնպես որ, նման չեղած աճերի ներկայացումը, միևնույն է, տնտեսությանը ոչինչ չեն տալիս:

Գինու արտադրության ծավալներն ավելացել և հասել են 9 մլն լիտրի: Պատկերը հասկանալի լինելու համար նշեմ, որ Հայաստանում տարեկան խմվում է միջինը 6 մլն լիտր գինի: Երեք մլն լիտրը հարց չլուծող քանակություն է, հատկապես, որ աճի տեղ չկա, 5-6 տարուց Հայաստանում խաղողի այգի չի լինի, որ գինի կամ կոնյակ արտադրեն:

Կառավարությունը լրջագույն անելիք ուներ սննդամթերքի արտադրության ոլորտում: Ցավոք, այստեղ խայտառակ ձախողում է: Սննդամթերքին վերաբերող թվերը միաժամանակ ցույց են տալիս և՛ բնակչության թվի կրճատումը, և՛ աղքատության մակարդակի շեշտակի ավելացումը: Իհարկե, վարչապետը կարող է բացատրել, որ հացի սպառման ծավալների նվազումը կյանքի լավացման հետևանք է, բայց… Վիճակագրական թվերը, որ խիստ «մշակված են», նույնիսկ այս տեսքով հստակ պատկերացում են տալիս երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին:

Տնտեսության ակտիվացման առումով լավագույն ցուցիչ է նաև էլեկտրաէներգիայի ու գազի սպառման ծավալները, որ աճի առումով գրեթե զրոյական են:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը. վերջերս զրուցել եմ բազմաթիվ ծանոթ գյուղապետերի կամ գյուղապետարանների աշխատակիցների հետ։ Բոլորը գրեթե բառացի կրկնում են, որ ինչպես և նախկինում, անցած տարի էլ մարզպետարանից «թելադրել են», թե որ մշակաբույսի առումով ինչքան ցանքատարածություն ներկայացվի, ինչքան բերք: Մյուս կողմից՝ դեռ չի մոռացվել 2016-2017թթ. աննախադեպ ցուրտ ձմեռը, երբ գյուղնախարարությունը բազմիցս հայտարարեց, որ չթաղված խաղողի այգիները ցրտահարվելու են: Գարնանը պարզվեց, որ ցրտահարվել են նաև հարյուրավոր հեկտարներով դեղձենու այգիներ: Դրա արդյունքում էապես նվազեց նաև ծիրանի բերքը, բայց դա չխանգարեց, որ 2017թ.-ին շուրջ 50%-ով պտղի բերքն ավելանա, 17%-ով խաղողինը: Այդչափ ջերմոցների ու ջերմատների կառուցումից հետո որևէ արդյունք չի երևում թե՛ խանութներում սրանց գների անկման առումով, թե՛ արտահանման ծավալների առումով:

35%-ոց անկում է արձանագրվել շինարարության ոլորտում, ու շուրջ 850 մլն դոլարի ներդրումը չօգնեց, որ ամենաշատ աշխատատեղեր ապահովող ճյուղերից մեկը փոքր-ինչ կենդանության նշաններ ցույց տա:

Դրական առումով ամենամեծ զարկը, որ տրվեց՝ զբսաշրջությունն էր: 18%-ոց աճ ունենք: Ամենաթեթև ուսումնասիրությունից իսկ պարզվում է, որ դա մի զգալի մասով պայմանավորված է իրանցի զբոսաշրջիկների այցելության թվի աճով, ինչպես նաև Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքման շրջանակներում ԵՄ երկրների կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ վիզային ռեժիմների մեղմացմամբ: Իրանի պարագայում՝ առանց վիզայի ռեժիմի սահմանմամբ: Բայց բոլորովին վերջերս Իրանի դեսպանը գրեթե բաց տեսքով հայտարարեց, որ վիզայի հանման նախաձեռնությունը եղել է իրենց կողմից, որ հայկական կողմից այնքան էլ մեծ ոգևորություն չի եղել այդ առթիվ: Այնպես որ, զբոսաշրջության ծավալների աճը, որպես հետևանք, մանրածախ առևտրի աճը որոշակիորեն գալիս է նաև այդ կարևորագույն հանգամանքներից, որը, ինչպես տեսնում ենք, կառավարության գործունեության հետ այնքան էլ շաղկապված չէ:

Որ տնտեսական աճին վերաբերող թվերը կասկածելի են, փաստում են ՀԲ-ի մասնագետները, նշելով 3.5%-ից էլ ցածր աճ: Սակայն երբ ճյուղ առ ճյուղ դիտարկում ես, թե որ ոլորտում ինչ արդյունքներ են գրանցվել, պարզվում է, որ այս տնտեսության զարգացման ռիթմը հանգուցային կետերում էապես չի փոխվել, պարզապես այն ավելի արագացել է հիմնականում հանքերի էլ ավելի ակտիվ շահագործման ու կոնյակի «արտադրության» ծավալների աճի հաշվին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում