Մեծանում է զոհված թուրք զինվորականների թիվը, ովքեր մասնակցում են Սիրիայի տարածքում «Ձիթենու ճյուղ» գործողությանը։ Փետրվարի 10-ին զոհվել են 3 թուրք զինծառայողներ, վիրավորվել՝ 5-ը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը։
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում Հաթայ նահանգում թուրքական ռազմական ուղղաթիռ է խոցվել։
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել էր սիրիական Աֆրինում «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» և «Դեմոկրատական միություն» կուսակցության քրդական ջոկատների դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։