Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բյուլենթ Առընչը կլքի իր պաշտոնը՝ ուսանողական հանրակացարանները տղաների և աղջիկների հատվածների բաժանելու հարցով կառավարությունում տարաձայնությունների աճի պատճառով: Այս մասին գրում է թուրքական Haberler թերթը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին:
Հաղորդվում է, որ այդ պաշտոնը կզբաղեցնի այլ փոխվարչապետ՝ Բեքիր Բոզդագը:
Ավելի վաղ թուրքական Milliyet թերթը հայտնել էր, որ Թուրքիայի կառավարությունում աճում են տարաձայնությունները վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և փոխվարչապետ Առընչի միջև: Այդ մասին պատմել էր փոխվարչապետն անձամբ:
Նրա խոսքով՝ Էրդողանը պետք է հստակեցում անի ստեղծված իրավիճակում՝ կապված ուսանողական հանրակացարանների տարանջատման հետ:
Երեկ թուրք իրավապաշտպաններն ու «Անատոլիայի կանանց շարժումը» դատի էր տվել վարչապետին՝ կապված նրա նախաձեռնության հետ: