Քլոե Քարդաշյանը հղիության յոթերորդ ամսում է գտնվում և շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին նոր լուսանկարներով։
![]()
Այս անգամ ռեալիթի–շոուի աստղը իր հետևորդների ուշադրությունը գրավել է սեփական Good American բրենդի նոր հավաքածուի ֆոտոսեսիայի լուսանկարներով։ Պարզվում է, բրենդն ընդլայնել է իր սահմանները (մինչ այդ այն ջինսեր և սպորտային հագուստ էր արտադրում), հիմա այն նաև ներքնազգեստ է արտադրում. լուսանկարում Քլոեն սեփական արտադրության կիսաթափանցիկ կրծկալով է։
![]()
Քլոեն նաև երկու գեղեցիկ նկար է դրել, որտեղ նա մարմինը գրկող շորով ցուցադրում է իր հղի փորը։
![]()
Հիշեցնենք, որ սա Քլոեի առաջին երեխան է։ Նրա փոքր քույրը՝ Քայլի Ջեները, փետրվարի մեկին աղջիկ լույս աշխարհ բերեց, ում անունը Սթորմի դրեցին։ Այ իսկ նրանց քույրը՝ Քիմ Քարդաշյանը արդեն երեք երեխաների մայր է։







































