Thursday, 16 07 2026
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել

Սերժ Սարգսյանը Երևանում ընդունել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 7-ի երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը միջոցառման վայր է եկել ֆուտբոլասեր թոռնիկի՝ փոքրիկ Սերժի հետ միասին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ընդունված արարողակարգի համաձայն, ըստ որի՝ գավաթի միջազգային շրջագայության ժամանակ հյուրընկալող երկրում այն ընդունում են երկրների ղեկավարները և ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության չեմպիոնները, Նախագահ Սերժ Սարգսյանը ոսկե գավաթը ընդունել է 1998 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Քրիստիան Կարամբյոյից:

Ֆուտբոլի ամենանշանավոր մրցանակը՝ ոսկե գավաթը, արդեն 4-րդ անգամ է ուղևորվում միջազգային շրջագայության, որը կտևի 220 օր և կներառի ավելի քան 50 երկիր, որից 24-ում գավաթը ներկայացվելու է առաջին անգամ, այդ թվում՝ Հայաստանում:

Արարողության ավարտին ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Լուկաս Ռախովը Նախագահ Սարգսյանին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից նվիրել է ոսկե գավաթի փոքր կրկնօրինակը, իսկ Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը Հանրապետության Նախագահին է փոխանցել լեգենդար ֆուտբոլիստ Պելեի կողմից ուղարկված ֆուտբոլային շապիկը՝ նրա ինքնագրով:

Նախագահ Սարգսյանը արարողության կապակցությամբ հանդես է եկել ողջույնի խոսքով:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթի ընդունման արարողության ժամանակ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հարգելի՛ դիվանագետներ,

Սիրելի՛ ֆուտբոլասերներ,

Ես շատ ուրախ եմ, որ 2018 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ մենք Հայաստանում ընդունում ենք այս նշանավոր գավաթը:

Ֆուտբոլը մի յուրահատուկ աշխարհ է, որը միավորում է միլիարդավոր մարդկանց՝ անկախ մաշկի գույնից, անկախ կրոնից, սեռից, տարիքից, կրթությունից, և այսպես կարելի է շարունակել: Նրանց ընդամենը մի բան է միավորում՝ սերը այս աննման խաղի նկատմամբ:

Աշխարհի բոլոր ֆուտբոլասերները շատ լավ գիտեն, որ ցանկացած վայրում, աշխարհի ցանկացած կետում ֆուտբոլն ունի միատեսակ և անխախտելի կանոններ: Եվ մենք մեր ժամանակի, մեր կյանքի հաճույքների մի հիմնական մասը երևի ստանում ենք այս խաղը դիտելուց՝ տեսնելով ֆուտբոլիստների կամային հատկությունները, նրանց համառությունը, նրանց նպատակասլացությունը, շատ դեպքերում նաև շատ նուրբ կատարողականը:

Պատահական չէ, որ ֆուտբոլային աստղերին երկրպագում են հարյուր միլիոնավոր մարդիկ: Եվ այդ մարդիկ մեզ բավականություն են պատճառում, այդ մարդիկ իրենց երկրները ճանաչելի են դարձնում: Իհարկե, ֆուտբոլը քաղաքականացված չէ, բայց այդ մարդիկ մեծ հաշվով քաղաքականությունն էլ են որոշում: Մենք դա շատ լավ գիտենք մեր Հենրիխ Մխիթարյանի օրինակով: Վստահ եմ, որ գոնե այս պահին աշխարհում չկա երկրորդ հայը, որ կարողանա այդքան ճանաչելի դարձնել մեր ժողովրդին: Մենք Հենրիխին, իհարկե, հաջողություն ենք մաղթում: Վստահ եմ, որ այստեղ հավաքվածների մեծ մասը դիտել է վերջին խաղը՝ Հենրիխի մուտքը «Արսենալ»: Կարծում եմ՝ հաջողված խաղ էր: Սա, վստահ եմ, որ նոր կարիերայի սկիզբն է: Թող Հենրիխն իմանա, որ բոլորս իրեն հաջողություն ենք մաղթում, որ բոլորս հոգով, սրտով իր հետ ենք, և նա դեռևս շատ անելիքներ ունի: Հենրիխը մեր հավաքականի ավագն է, առաջատարը, և մեր հավաքականի մնացած տղաներն էլ են մեր երիտասարդների համար ծառայում են որպես օրինակ, ինչը շատ կարևոր հանգամանք է:

Ես վստահ եմ, որ բոլոր երիտասարները, երեխաները, դիտելով ֆուտբոլ, մտքներում ասում են՝ որքան լավ է առողջ ապրելակերպով կյանք վարելը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս գաղափարի հեղինակներին և, իհարկե, իրականացնողներին: Սա ևս շատ լավ առիթ է, որպեսզի խոսենք այս խաղի կարևորության մասին, որպեսզի կարողանանք միավորել բոլոր ֆուտբոլասերներին: Ֆուտբոլիստները դժվար են միավորվում, որովհետև նրանք ստիպված են տարբեր թիմերում խաղալ և իրենց թիմերի հեղինակությունն ու շահը պաշտպանել, բայց խաղից հետո նրանք միավորված են: Միավորված ենք նաև մենք՝ ֆուտբոլասերներս: Ես հաճույքով սպասում եմ ամռանը, երբ կսկսվի աշխարհի հերթական առաջնությունը, վստահ եմ՝ նաև դուք: Հաճույքով դիտելու եմ հնարավորինս կարևոր խաղերը և գրեթե վստահ եմ, որ հնարավորություն եմ ունենալու դա անել մարզադաշտում, իսկ մնացած մասը՝ հեռուստացույցի առջև:

Շատ շնորհակալ եմ ձեզ: Մենք, իրոք, երախտապարտ ենք: Հայաստանի համար մեծ պատիվ է տեսնել Ձեզ, պարո՛ն Կարամբյո, Հայաստանում և, իհարկե, հիանալ այս գավաթով, որի համար հռչակավոր մարդիկ պայքարել են և դեռևս պայքարելու են:

          

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում