Friday, 07 06 2024
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ
ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը
«Ասում են` «գործակալ» է, միլիոն է ստանում», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալը չէ, թե ու՞մն է՝ կճշտվի»
Ոստիկանությունը տնտեսվարողի վզին հավելյալ գումար է դնում, որքա՞ն կկազմի այն. Մանուկյան
Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում հնդկական առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ պղնձաձուլարան կառուցելու տարբերակը
Գազայի երեխաները սովահար են
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գիտուժ. այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները

Հերի՛ք եղավ, ամեն անգամ ով ինչ ասում է՝ հելնում-վազում ենք. Ռազմիկ Պետրոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը։

-Պարոն Պետրոսյան, «Ելք» դաշինքը երկու երթ անկցկացրեց ընդդեմ թանկացումների, այժմ պայքարը շարունակելու է խորհրդարանական հարթակում։ Ի՞նչ եք կարծում՝ կան հաջողության հասնելու հնարավորություններ, դաշինքն ինչո՞ւ այս հարցում անմասն մնաց։

-Դաշինքում այդ հարցը չենք քննարկել։ Իրականում, այո՛, թանկացումների դեմ ժողովուրդը պետք է ըմբոստանա։ Բայց ես տեսնում եմ, որ մարդիկ համակերպվել են այս վիճակին։ Ինքս մասնակցել եմ ու կմասնակցեմ բոլոր այն ակցիաներին, որի ժամանակ երկրում ինչ-որ բան կփոխվի։

-Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ հիմա ժողովուրդը փողոց դուրս չի գալիս։

-Երևի մեր մեղքի բաժինն էլ կա, ժողովրդի հավատն ենք սպանել։

-Նկատի ունեք քաղաքական ուժերի՞ն։

-Բոլորին, ինչո՞ւ միայն քաղաքական ուժերին։

-Այս պահին դաշինքը քաղաքական ուժերի հետ քննարկումներ տանո՞ւմ է, ի՞նչ գործողություններ են հնարավոր ապրիլյան իրադարձություններին ընդառաջ։

-Ես «եթեներ»-ով չէի ցանկանա առաջնորդվել։ Հիմա միակ բանը, որ սպասում եմ՝ ինչ են ծրագրում անել քաղաքական ուժերը։ Նախագահի ընտրությունից, օրինակ, մեծ բան է կախված՝ ինչպե՞ս են իրենց դրսևորելու քաղաքական ուժերը, այն ուժը, որ իրեն ընդդիմադիր է համարում։ Հանրապետականին շատ է անհրաժեշտ, որ ընդդիմությունն էլ կողմ քվեարկի իրենց թեկնածուին։ Ամեն դեպքում հստակ քաղաքական թիմ է պետք։ Հզոր երկիր ունենալու համար ամուր ընդդիմությունը պետք է իշխանությունից ոչ պակաս։ Մեր երկրում հակակշիռ է պետք, եթե ձևավորվի՝ մենք չենք թերանա, կլինենք այդ շարքերում։

-«Ծառուկյան» դաշինքին վստահո՞ւմ եք որպես ընդդիմություն։ Գագիկ Ծառուկյանը չի բացառում անգամ կոալիցիա կազմելու հավանականությունը։

-Ես բոլոր առումներով այդ մարդու հետ ճանապարհ եմ անցել , չվստահելու առիթ չունեմ։ Ուրիշ հարց է, որ կարող է տարբեր տեսակետներ ունենանք տարբեր խնդիրների շուրջ։ Դա նշանակություն չունի, ամեն քաղաքական ուժ էլ իր կուժն է տանում, բաներ կան, որ կարող է իմ սրտով չի։ Բայց երկրի ներկայիս վիճակի հետ էդ մարդն էլ համամիտ չէ։ Պայքարի տարբեր մեթոդներ կան։ Մենք, ազատամարտիկներս, ինչ մտածում ենք՝ բաց տեքստով ասում ենք, իսկ քաղաքական գործիչները մտածում են մի բան, արտահայտում են մեկ այլ բան, բայց իրականությունը երրորդ տարբերակն է։ Քաղաքականությունը մեր՝ ազատամարտիկներս համար չէ, մենք նման երկրի համար չենք կյանք դրել, մեր ընկերները սրա համար չեն զոհվել։ Հազարամյակների պետություն ունենք, մի քանի չինովնիկի համար պետություն չենք կորցնելու, պետք է պայքարենք։ Բոլոր նրանք, ովքեր այդպես են մտածում՝ մենք կհամագործակցենք, երբ կզգանք, որ ազնիվ են իրենց գործողություններում։ Եթե հռչակել են այնպիսի մարտավարություն, որ համահունչ է մեր մարտավարությանը՝ կհամագործակցենք։ Հակառակ դեպքում՝ հերիք է, ամեն անգամ՝ ով ինչ ասի՝ հելնում-վազում ենք, այդպես չի լինի։ Երբ կզգանք, որ ազնիվ են, կա նպատակ ու ռազմավարություն՝ կաջակցենք ինչով կարող ենք։

-Ասացիք, որ ապրիլյան իրադարձությունների մասին «եթեներ»-ով չեք ուզում խոսել, այդուհանդերձ, ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանը կստանձնի՞ վարչապետի պաշտոնը։

-Ես գուշակությամբ չեմ զբաղվում, դա աշնորհակալ գործ է։ Ամեն դեպքում մի բան գիտեմ՝ պետք է ժողովուրդը պայքարի բոլոր տարբերակներով։ Քանի Հանրապետականն իշխանության է՝ այս երկրում դրական ոչինչ չի փոխվի։ Խոսքն այստեղ անձերի մասին չէ, խոսքն ամբողջ համակարգի մասին է, իսկ մենք համակարգային փոփոխության անհրաժեշտություն ունենք երկրում։

-Ի՞նչ եք կարծում, եթե նա կայացնի վարչապետ դառնալու որոշում, դա կլցնի՞ ժողովրդի համբերության բաժակը, հասարակությանը փողոց դուրս կբերի՞։

-Ժողովուրդն իր բաժակը կորցրել է, ի՞նչ բաժակ պետք է լցվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում