«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ, դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանի կարծիքով՝ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումները նախօրոք բեմադրված են:
«Շատ մարդիկ կան մեր երկրում, որոնց հետ կարելի էր հանդիպել՝ գոնե փաստելու համար, որ ինքը ծանոթ է ժողովրդավարական մեթոդներին: Ընդհանրապես այն միֆը, որ ստեղծվեց նրա շուրջ՝ շատ քաղաքակիրթ, կիրթ, բարետես, ինձ ապշեցրեց: Հետխորհրդային շրջանի այն դեմքերից է, որ կարողացել է շատ ճարպիկ և հաջողակ ձևով օգտվել բոլոր-բոլոր ընձեռված հնարավորություններից և պարզապես գումար է կուտակել բանկերում և այլ տեղերում, և սերտորեն կապված է հանցագործ իշխանությունների հետ»,- ասաց Թամար Հովհաննիսյանը:
Սերժ Սարգսյանը, նրա խոսքերով, շատ հաճախ իր հաշվարկների մեջ անտեսում է այն հանգամանքը, որ կան բաներ, որ քո ցանկությունից, քո ուժերից վեր են, և դրանք ղեկավարվում են ոլորտներում, որտեղ Սերժ Սարգսյանը չունի ազդեցություն, և խայտառակ պահվածք դրսևորելու դեպքում դրանք սկսում են աշխատել:
Նրա կարծիքով՝ թեև Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեպքում հանրային պոռթկում չի լինի, բայց դա շատ կարճ է տևելու. «Դա հարթ կանցնի, բայց դրանից հետո մասշտաբային փոփոխություն պետք է լինի»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում:






































