Thursday, 16 07 2026
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա

Մեղադրողը միջնորդել է Լեդի Հակոբի եղբորորդուն դատապարտել 15 տարվա ազատազրկման

Մալաթիա-Սեբաստիա տարածքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` 1980 թ. ծնված Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու վերաբերյալ գործով այսօր մեղադրող Արմեն Մարուխյանը միջնորդեց ամբաստանյալ Ստեփան Հակոբյանին դատապարտել  15 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում  է «Փաստինֆո»-ն:    

 Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, այսօրվա իր մեղադրական ճառում մեղադրողը նախաքննության ու դատաքննության ապացույցներով հիմնավորված համարեց Ստեփան Հակոբյանին առաջադրված մեղադրանքն, ըստ որի` Ստեփան Հակոբյանը Նարեկ Խաչատրյանի հետ  նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պառճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել` պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:   

 Մեղադրողը հիմնավորված է համարել նաև ապօրինի կերպով փամփուշտներ ձեռք բերելու ու մինչև 2006թ. հունիսի 23-ն ապօրինի կերպով պահելու Ստեփան Հակոբյանին առաջադրված մեղադրանքը. փամփուշտները հայտնաբերվել էին 2006 թվականի հունիսի 23-ին` իրեն պատկանող տանը կատարված խուզարկությամբ: Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին` Սեբաստիա փողոցում. արձակված կրակահերթից մահացել էր նաև պատահական մի անցորդ՝ երեք անչափահաս երեխաների մայր Կարինե Սարգսյանը:  

 Ըստ մեղադրողի` Ստեփան Հակոբյանի մեղադրանքը հիմնավորվում է վկաներ Ահարոն Հակոբյանի ու Արամայիս Սեդրակյանի նախաքննական ցուցմունքներով: Նրանք դատարանում հրաժարվել էին այդ ցուցմունքներից և հայտնել, որ դրանք իրենց նկատմամբ քննության խորթ մեթոդների կիրառման հետևանք են: Մեղադրող կողմը անարժանահավատ է համարում  դատաքննական  ցուցմունքները, որոնք նպատակ ունեն ամբաստանյալին ազատել պատասխանատվությունից: Նրանց այս հայտարարությունները հերքվել են Հատուկ քննչական ծառայության կողմից, իսկ քրեական գործի հարուցումը մերժվել՝ հանցադեպի բացակայության հիմքով: Մեղադրանքն, ըստ Արմեն Մարուխյանի, հիմնավորվել է նաև պաշտպանության ներքո գտնվող վկաներ Արամ Արամյանի ու Գրիգոր Գրիգորյանի, ինչպես նաև բուն սպանության գործով դատապարտյալներ Արթուր Հովհաննիսյանի ու Լուսինե Ղևոնդյանի ցուցմունքներով` սպանության գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռով:    

 Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում