Friday, 24 07 2026
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում

Արմեն Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը անվիճելի են դարձնում Սերժ Սարգսյանի վարչապետությունը

Սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ներիշխանական ինտրիգները, պայքարը Հայաստանում գտնելու են իրենց հանգուցալուծումը՝ նոր վարչապետի ընտրությամբ և կառավարության ձևավորմամբ: Բոլոր հիմքերը կան հակառակը պնդելու համար, եթե նույնիսկ իրականություն դառնա այս պահի ամենահավանական սցենարը, և ապրիլից հետո Սերժ Սարգսյանը շարունակի մնալ Բաղրամյան 26-ում՝ արդեն վարչապետի կարգավիճակով: Ի վերջո, որևէ տեղ չի գնալու Կարեն Կարապետյանը, և ներհամակարգային հակասությունները, առնվազն լարվածությունը, պահպանվելու են, եթե նույնիսկ նա զբաղեցնի առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Ավելին, Հայաստանի իշխանության ներսում օբյեկտիվորեն հասունանալու է նոր ինտրիգ: Ավելի ճիշտ կլինի ասել՝ այդ ինտրիգը բավականին մտածված ձևով հասունացնում է Սերժ Սարգսյանը՝ հենց այն դեպքի համար, երբ նա կլինի ուժեղ վարչապետ կառավարման նոր համակարգում: Ինտրիգը պայմանավորված է Արմեն Սարգսյանի՝ Հայաստան վերադարձով և նրա նախագահության գրեթե անխուսափելի հեռանկարով:

Բանն այն է, որ Կարեն Կարապետյանն ու Արմեն Սարգսյանն իրար շատ նման են կերպարային առումով: Երկուսն էլ Հայաստանում կիսատ են թողել իրենց նախկին պաշտոնավարումները և Հայաստանից հեռացել են խորհրդավորության որոշակի շղարշով ու իրենց անձերի հանդեպ հանրային որոշակի սպասումներով: Արմեն Սարգսյանը վարչապետի պաշտոնում պետք է նպաստեր իշխանության ճգնաժամի հաղթահարմանը, որը հետևանք էր 1996-ի աղմկոտ նախագահական ընտրությունների, սակայն ամիսներ անց հեռացավ՝ ավելի խորացնելով իշխանության ճգնաժամը: Կարեն Կարապետյանը խոստանում էր կառավարման նոր մշակույթ ներդնել Երևանում, սակայն կարճ ժամանակ անց գայթակղվեց «Գազպրոմի» գրավիչ առաջարկով:

Արմեն Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի միջև ընդհանուր է այլ հանգամանք ևս: Երկուսն էլ կայացած մարդիկ են, սակայն ինքնուրույն են պայմանականորեն ու հարաբերականորեն, որովհետև Սարգսյանի հետևում կանգնած է մեծահարուստ Վաչե Մանուկյանը, իսկ Կարապետյանի թիկունքում՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Կարեն Կարապետյանի ամենամեծ կռիշը, հեղինակության նշաձողը «Գազպրոմի» նախագահ Միլլերն է, Սարգսյանինը՝ արքայազն Չարլզը:

Ավելի քան պարարտ հող է ստեղծված, որպեսզի ապրիլից հետո Սերժ Սարգսյանը մրցակցություն գեներացնի Կարեն Կարապետյանի ու Արմեն Սարգսյանի միջև: Սա միանգամայն տեղավորվում է Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, շախմատային տրամաբանության մեջ՝ մանավանդ, որ Կարեն Կարապետյան-Արմեն Սարգսյան մրցակցությունը ունի թեկուզև լատենտ արժեքային, աշխարհաքաղաքական ենթատեքստ՝ ռուսական և արևմտյան քաղաքական մշակույթներին, քաղաքական կամ կոորպորատիվ շահերին նրանց պատկանելության առումով:

Հայաստանի քաղաքական համակարգը, ըստ էության, խոպան է Մոսկվայից և Լոնդոնից հրավիրված այս գործիչների համար՝ իրացվելու, դրսևորվելու համար: Ճիշտ է, այս պահին տեսանելի հակասություններ չկան Արմեն Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև, բայց դրանք օբյեկտիվորեն առաջանալու են, որովհետև երկու գործիչներն էլ ունեն ամբիցիաներ, բացի այդ՝ նույնքան բնական է նրանց, այսպես կոչված, տնտեսաքաղաքական հովանավորների շահերի բախումը: Սակայն Արմեն Սարգսյան-Կարեն Կարապետյան ենթադրելի կամ տեսանելի մրցակցությունը շանս է հատկապես Սերժ Սարգսյանի համար: Նման «գաղափարական» մրցակցությունն առաջին հերթին կենսունակություն է հաղորդում կրեատիվ ռեսուրսից զուրկ համակարգին:

Բացի այդ՝ Արմեն Սարգսյանի և Կարեն Կարապետյանի մրցակցությունը նրանց երկուսին դարձնում է իրար հավասար, համարժեք ու նաև՝ անհավասար Սերժ Սարգսյանի հետ: Այսինքն՝ ներհամակարգային, ներիշխանական մրցակցության նոր օջախը միայն ուժեղացնում է Սերժ Սարգսյանի դիրքերը, լիդերությունը:

Սերժ Սարգսյանն իշխանությունը մշտապես պահել է հակակշիռների և զսպումների մեխանիզմի միջոցով, որի շնորհիվ նա դարձել է համակարգի, ըստ էության, անվիճարկելի կոնսենսուսը և կայունության երաշխավորը: Էլ չենք խոսում այն մասին, որ Սերժ Սարգսյանը մանևրելու հնարավորություն է ստանում նաև արտաքին քաղաքականության հարցերում: Ըստ ամենայնի, ապրիլին գործընթացը ոչ թե ավարտվում, այլ նոր մեկնարկ է ստանում՝ ավելի հետաքրքիր ու բազմաշերտ օրակարգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում