Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

88-ի շարժում-30. հայկական հակահեղափոխության ուրվականը համազգային շարժման ստվերում

Այս ամիս լրանում է ոչ միայն համազգային շարժման 30-րդ տարեդարձը, այլ նաև` փետրվարյան դրամատիկ իրադարձությունների քսան տարին, որոնք 1998-ի փետրվարի 3-ին հանգեցրեցին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ինքնակամ- հարկադրական հրաժարականին: Հայկական հակահեղափոխության արմատներն իրականում թաքնված են 88-ի ստվերում, իսկ ավելի ստույգ հետևանք են այն բանի, որ Երրորդ հանրապետության առաջին իշխանությունները շատ արագ մսխեցին 88-ի պոտենցիալը:

Շարժման հարթակը այնքան միատարր ու կուռ չէր` ինչքան կարող էր թվալ առաջին հայացքից ու պատահական չէ, որ 1998-ի հակահեղափոխության առաջին գծում շարժման երկրորդ շերտի գործիչներն էին, ովքեր համազգային զարթոնքի տարիներին ակտիվ էին եղել Արցախում: Շարժման առաջնորդները հաճախ են պնդում, որ 88-ի նպատակներն իրագործված են` Հայաստանն անկախ է, Արցախն` ազատագրված:

Հանրահավաքային լոզունգների տրամաբանության համատեքստում նրանք գուցե նույնիսկ ճիշտ են, սակայն 88-ի շարժման պոտենցիալը, էներգետիկան թույլ էին տալիս լուծել ոչ միայն ազգային հարցերը, հաղթել պատերազմում, այլ նաև ունենալ ժամանակակից եվրոպական պետություն` ինչպես դա հաջողվեց մերձբալթյան ժողովուրդներին: Եթե Հայաստանը կարողանար ապահովել դեմոկրատական այդ ճեղքումը, լուծված կլիներ նաև ռուսական կայսրությունից վերջնականապես պոկվելու հարցը, որովհետև Մոսկվայի ազդեցությունը բոլոր դեպքերում տարածվում է այն երկրների վրա, որոնք ունեն ավտորիտար ռեժիմներ, օլիգոպոլ համակարգեր:

90-ականների սկիզբը խոստումնալից էր. նույնիսկ պատերազմը չէր խանգարում քաղաքական, տնտեսական բարեփոխումների իրականացմանը, սակայն ՀՀՇ-ն չկարողացավ հաղթահարել իշխանությունը պահելու բարդույթը, ինչի հետևանքով տեղի ունեցավ իշխանության քաղաքական թևի դուրսմղումը նոմենկլատուրայի, այսպես կոչված` երկրապահական էլիտայի, ղարաբաղյան կանի կողմից, ընտրությունների ինստիտուտի վարկաբեկումը` 1995-96թթ-ի խորհրդարանական և նախագահական ընտրությունների ու սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Սրան զուգահեռ` շուկայական տնտեսությունը տեղը զիջեց պետական կապիտալիզմի մոդելին:

1996-ին իշխանության ճգնաժամն արդեն ակնհայտ էր և, ըստ էության, տեսանելի չէին այն հաղթահարելու դեղատոմսերը. 1998-ին տեղի ունեցավ, ըստ էության, պալատական հեղաշրջում, որը քաղաքական ակտ էր` ուղղված 88-ի համազգային շարժման արժեքների, Երրորդ հանրապետության հիմքերի դեմ:

Մյուս կողմից` 1998-ի քաղաքական դավադրությունն երբեք իրականություն չէր դառնա, եթե համազգային շարժումից ընդամենը տաս տարի անց ՀՀՇ-ն և նրա ղեկավարությունն անհուսալիորեն հեռացած չլինեին 88-ի սկունքից:

…Մեկ տարի հետո` 1999թ-ի հոկտեմբերի 27-ին, Հայաստանի խորհրդարանում հնչած դավադիր կրակոցները փաստացի ընդհատեցին Երրորդ հանրապետության քաղաքական կենսագրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում