Sunday, 12 07 2026
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀԾԿՀ անդամների հետ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 2-ին խորհրդակցություն է անցկացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նշել է, որ այսպիսի կազմով հանձնաժողովի հետ առաջին անգամ անցկացվող խորհրդակցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դառնում է ինքնավար մարմին, որի վերաբերյալ նոր օրենքն արդեն ընդունվել է, փոխվել են հանձնաժողովի կարգավիճակն ու դրա անդամներին ներկայացվող պահանջները: Նախագահը խորհրդակցության մասնակիցներից հետաքրքրվել է, թե այս ընթացքում ինչ խնդիրներ են առաջացել, ինչպես են անդրադարձել փոփոխությունները հանձնաժողովի ընթացիկ գործունեության վրա, և ինչ պետք է արվի, որպեսզի հանրությանը մատուցվող ծառայությունների որակը էլ ավելի բարելավվի:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ըստ ոլորտների ներկայացրել է վերջին տարիներին հանձնաժողովի կատարված աշխատանքները և անդրադարձել 2018թ. գործունեության հիմնական ուղղություններին: Ռոբերտ Նազարյանը, մասնավորապես, ներկայացրել է օրենսդրական դաշտի կատարելագործման, էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման և միջպետական առևտրի խթանման, կարգավորման մեխանիզմների կատարելագործման, սակագնային քաղաքականության, ներդրումային ծրագրերի, սպառողների դիմումների քննարկման, Արցախի Հանրապետության հետ փոխգործակցության և միջազգային համագործակցության ուղղություններով 2016-2017թթ. ՀԾԿՀ-ի կատարած աշխատանքները:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ բացի օրենսդրական կարգավորումներով ամրագրված հանձնաժողովի, որպես ինքնավար մարմնի, սահմանադրաիրավական կարգավիճակից և հանձնաժողովի անդամների ընտրությանը ներկայացվող առավել մասնագիտացված պահանջներից, լրամշակվել են հանձնաժողովի անկախության բարձրացմանն ուղղված հաշվետվողականության և ֆինանսավորման վերաբերյալ կարգավորումները, սահմանվել են նաև սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված կարգավորումները:

Էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման և միջպետական առևտրի խթանման հետ կապված աշխատանքների վերաբերյալ նշվել է, որ հանձնաժողովը, ղեկավարվելով միջազգային առաջավոր փորձով, այդ թվում՝ ԵԱՏՄ միասնական էլեկտրաէներգետիկական շուկայի ստեղծմանն ուղղված կարգավորումներով, առանց օրենսդրական փոփոխությունների իրականացրել է մի շարք միջոցառումներ: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ այս ուղղությամբ բարեփոխումներն ուղեկցվել են օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությամբ պայմանավորված «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի վերանայմամբ:

Ռոբերտ Նազարյանը ներկայացրել է նաև էներգետիկայի, ջրային և էլեկտրոնային հաղորդակցության ոլորտներում կարգավորման մեխանիզմների կատարելագործման նպատակով իրականացված աշխատանքներն ու սակագնային քաղաքականությունը:

Հանձնաժողովի նախագահը ՀԾԿՀ գործառույթներից առանձնացրել է էներգետիկայի բնագավառի կարգավորող ընկերությունների կողմից իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ ներդրումային ծրագրերի համաձայնեցման և ուսումնասիրության գործընթացը՝ այդ համատեքստում անդրադառնալով ներկայումս իրականացվող՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2016-2027թթ. և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2018-2020թթ. երկու խոշոր ներդրումային ծրագրերին:

Անդրադառնալով ՀԾԿՀ-ի 2018 թվականի գործունեության հիմնական ուղղություններին, որոնք ամփոփվել են Հանձնաժողովի գործունեության 2018 թվականի ծրագրում, հանձնաժողովի նախագահը նշել է, որ միջազգային առաջավոր փորձին համապատասխան, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի առաջարկությունների հիման վրա, ծրագիրը քննարկվել է կարգավորվող անձանց և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ և ներկայացված առաջարկությունների հիման վրա լրամշակվել ու հաստատվել է: Շուրջ 50 կետից բաղկացած հիշյալ ծրագիրը սահմանված կարգով ներկայացվել է նաև Ազգային ժողովի քննարկմանը և արժանացել հավանության:

Խորհրդակցության ավարտին ընդգծելով, որ Հայաստանի մասնակցությունը ինտեգրացիոն տարբեր գործընթացներին նոր թափ և նոր որակ է հաղորդում նաև հանրային ծառայությունների ոլորտի տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը՝ Հանրապետության Նախագահը հանձնաժողովի առջև խնդիր է դրել համարժեք արձագանքել Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին միտված ծրագրերին: Նախագահը հորդորել է չբավարարվել ձեռքբերվածով և շարունակել յուրացնել միջազգային լավագույն փորձը, մշտապես կատարելագործել և ժամանակակից պահանջներին ներդաշնակեցնել հանրային ծառայությունների ոլորտի կարգավորման գործիքներն ու մեխանիզմները:

Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարել հստակեցնել կարգավորվող ընկերությունների փոխհարաբերությունների իրավական դաշտը, բարձրացնել սպառողների շահերի պաշտպանության մակարդակը և նրանց անմիջական ներգրավումը կարգավորման գործընթացին:

Հանրապետության Նախագահը կարևորել է նաև հանձնաժողովը իր հրապարակային և թափանցիկ գործունեության շնորհիվ հանրությանը լավագույնս ճանաչելի դարձնելը՝ ամրապնդելով վստահությունը կառույցի նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում