Tuesday, 21 07 2026
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար

88-ի շարժում-30. Տեր-Պետրոսյանի ֆենոմենը, Զվիադի փախուստը Հայաստան, Էլչիբեյի չկայացած «լոգանքը» Սևանում

ԽՍՀՄ ճգնաժամի ֆոնին համազգային շարժումներ ծավալվեցին նաև հարևան Վրաստանում և Ադրբեջանում: Սակայն համազգային շարժումների որակական տարբերությունն էական էր, ինչի հետևանքով 90-ականների սկզբին Հայաստանում ձևավորվեց էֆեկտիվ պետական համակարգ, որը կարողացավ հաղթանակ տանել արցախյան պատերազմում, իսկ Ադրբեջանն ու Վրաստանը պարտություններ կրեցին պատերազմներում` մխրճվելով քաղաքացիական պատերազմների և անկայունության հորձանուտում: Էլչիբեյն ու Գամսախուրդիան սովետական դիսիդենտներ են եղել, սակայն 1988-90թթ-ին նրանց այդպես էլ չհաջողվեց իրենց շուրջ ձևավորել, ըստ էության, համազգային շարժումներ: Դրան խանգարեին` մի կողմից, Էլչիբեյի ու Գամսախուրդիայի դիսիդենտական բարդույթները, որոնք շատ արագ փոխակերպվեցին վոժդիզմի, մյուս կողմից` վրացական և ադրբեջանական շարժումների աշխարհայացքային սահմանափակված ու թյունը, դրանց օրակարգերի և համաշխարհային համատեքստի աններդաշնակությունը: ՀՀՇ-ն հիրավի շեշտը դնում էր ժողովրդավարական բարեփոխումների վրա, զվիադիստների համար գաղափարական ակունք էր Վրաստանի առաջին հանրապետությունը, իսկ Էլչիբեյի կուռքը Քեմալ Աթաթուրքին էր:

Լևոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ն և վրացական շարժման առաջնորդ Զվիադ Գամսախուրդիայի ազգայնական ճակատը իշխանության եկան գրեթե զուգահեռաբար` խորհրդային օրենսդրության շրջականերում հաղթանակ տանելով Գերագույն խորհրդի ընտրություններում: Երկու գործիչներն էլ նախ ընտրվեցին Գերագույն խորհրդի, ապա երկրի նախագահներ, սակայն միանգամայն տարբեր եղան երկու առաջնորդների վարքագծերը: Հակակայսերական հռետորաբանությամբ աչքի ընկնող Գամսախուրդիան բացահայտ առճակատման գնաց Մոսկվայի հետ, բայց դա սովետական նախկին դիսիդենտին չխանգարեց, որպեսզի նա ընդունի մոսկովյան ԳԿՉՊ-ի նվաստացուցիչ պահանջները: Զվիադն առավել անհավասարկշիռ գտնվեց հարավօսական խնդրում:

«Շուտով իմ 10․000 արծիվների հետ ես կլինեմ Ցխինվալիում, և կտեսնենք, թե Ցխինվալիի հանրությունը ինչ հանդիպում կկազմակերպի նրանց համար։ Մենք կոլորենք նրանց վիզը, հատկապես որ նման թույլ հակառակորդներ, ինչպիսիք են օսերը, դժվար չի լինի զսպել։ Վրաստանի կեսը կլինի այնտեղ, և այնտեղ կերևա, թե ում արյունը ամենից շատ կթափվի»,-1990-ի աշնանը խորհրդարանում հայտարարում էր Վրաստանի նորընտիր ղեկավար Զվիադ Գամսախուրդիան` չնայած նրան, որ ամիսներ անց նրա հարսվօսակասն քաղաքականությունը ֆիասկո ապրեց: Գամսախուրդիայի իշխանությունը կառուցվում էր ոչ թե ժողովրդավարության, այլ` օտարամերժության հենքով: 1990 թվականի դեկտեմբերի 6-ին անգլիական «Թայմս» պարբերականին տված հարցազրույցում Զվիադ Գամսախուրդիան հանդես է եկել նաև հակահայկական և հակաադրբեջանական ելույթներով։ Նա մասնավորապես ասել է․ «հայերն ու ադրբեջանցիները միասին հանդիսանում են Վրաստանի բնակչության 20 տոկոսը․ դա վտանգ է վրաց ազգի համար։ Նրանց մեծամասնությունը թշնամիներ են»:

Ագրեսիվ արտաքին և ներքին քաղաքականությունը ի վերջո արդեն 1991-ի սեպտեմբերին Վրաստանում հանգեցրեց քաղաքացիական բախումների, ինչի հետևանքով 1992-ի հունվարին Վրաստանի նախագահ Զվիադ Գամսախուրդիան ընտանիքով և շուրջ 100 հոգանոց զինված թիկնազորով հայտնվեց Հայաստանի սահմանի մոտ ու քաղաքական ապաստան խնդրեց Հայաստանի իշխանություններից։ Տեր-Պետրոսյանը բավականին շրջահայաց գտնվեց` մի կողմից ընդառաջելով Գամսախուրդիային և մի քանի օրով նրան ապաստան տալով Հայաստանում, մյուս կողմից` մերժելով քաղաքական ապաստանի և Վրաստանի ներքին գործերին խառնվելու վերջինիս խնդրանքը:

Մոտավորապես մեկ տարի ու մի քանի ամիս Ադրբեջանը նախագահեց ժողճակատի առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյը: Նա իշխանության եկավ ղարաբաղյան պատերազմի ալիքի վրա` 1992-ի հունիսի 7-ին, հոխորտաց լողանալ Սևանում, սակայն դարձավ Արցախում ադրբեջանական բանակի անփառունակ պարտությունների զոհը` 1993-ի օգոստոսին ճողոպրելով Բաքվից:

Լևոն Տեր-Պետրոսյանը գերադասեց բաց առճակատման չգնալ Մոսկվայի հետ, Հայաստանի անկախության գործընթացն իրականություն դարձրեց խորհրդային օրենսդրության համաձայն, սակայն երբեք չնվաստացավ ԳԿՉՊ-ի եռօրյա դիկտատուրայի առաջ: Լևոն Տեր-Պետրոսյանը Բաքվում թեյախմության խոստում չտվեց, բայց ստիպեց, որ ոչ միայն Շուշիում, այլ` Ադրբեջանի` Ղարաբաղից դուրս գտնվող յոթ շրջկենտրոններում խոնարհվեն Ադրբեջանի դրոշները:

88-ի շարժման հզոր էներգետիկայի շնորհիվ Տեր-Պետրոսյանին հաջողվեց ստեղծել երկարամյա էֆեկտիվ իշխանություն, որը կարողացավ հաղթանակ տանել արցախյան պատերազմում:

Ավաղ, Տեր-Պետրոսյանի իշխանությունը նույն հետևողականությունը չցուցաբերեց ներքին բարեփոխումների հարցում` 1998-ին ճանապարհ բացելով հայկական հակահեղափոխության հաղթանակի համար…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում