Friday, 10 07 2026
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին

Գյուղնախարարը զեկուցել է Սերժ Սարգսյանին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը փետրվարի 1-ին զեկուցել է 2017 թվականի ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքների, ինչպես նաև 2018 թվականին մեկնարկած և նախատեսվող նոր ծրագրերի ու Հանրապետության Նախագահի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախարար Իգնատի Առաքելյանի զեկուցմամբ` 2017 թվականից վերանայվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական սուբսիդավորման քաղաքականությունը, և գյուղացիական տնտեսություններին տրամադրվող օժանդակությունն այժմ նպատակաուղղվում է ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, որի շնորհիվ էլ նախատեսվում է ունենալ ավելի եկամտաբեր, արդյունավետ և ներդրումների համար գրավիչ գյուղատնտեսություն:

Նախարարը նշել է, որ 2017 թվականին մեկնարկել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության մի շարք նոր ծրագրեր, որոնց արդյունքներն արդեն նկատելի են դրանցից օգտված շահառուների համար:

Իգնատի Առաքելյանը զեկուցել է նաև, որ ի կատարումն Հանրապետության Նախագահի հանձնարարականի՝ աշխատանքներ են տարվել գյուղմթերքի արտահանման խթանման ուղղությամբ: Նախարարը տեղեկացրել է, որ այս պահին նկատվում է դրական դինամիկա. արձանագրվել է պահածոյացված արտադրանքի շուրջ 28 տոկոս, կոնյակի 37 տոկոս և գինու ավելի քան 48 տոկոս աճ: Գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացման ու աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով 2017 թվականի մայիսի 24-ին Նախագահի տված հանձնարարականի հիման վրա մշակվել և արդեն իրականացվում են մի շարք ծրագրեր:

Նախարար Առաքելյանի զեկուցմամբ՝ 2017 թվականին մեկնարկել են նաև գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության, ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրերը, գյուղացիական տնտեսություններին արդեն հասանելի է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը՝ առավել շահավետ պայմաններով: Այս տարի մեկնարկել են կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման պետական աջակցության ծրագրերը: Ոլորտի զարգացումն ապահովելու համար Հանրապետության Նախագահը կարևորել է ապահովագրության ներդրումը, որի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է ընթացիկ տարում: Նախարար Իգնատի Առաքելյանի հավաստմամբ՝ 2018 թվականին նախատեսվում է ընդլայնել լիզինգի ծրագրով տրամադրվող տեխնիկայի և գյուղատնտեսական գործիքների ցանկը: Ընթացքի մեջ են գյուղտեխնիկայի պարկերի ստեղծման աշխատանքները:

Նախարարը նաև զեկուցել է, որ այս տարի գյուղատնտեսության նախարարության պետական օժանդակության ծրագրերն առավելապես միտված են լինելու անասնապահության ոլորտի զարգացմանը, մասնավորապես՝ նախատեսվում է նոր տոհմաբուծարանների հիմնում: Իգնատի Առաքելյանի հավաստմամբ՝ քայլեր կձեռնարկվեն նաև կերարտադրության զարգացման ուղղությամբ:

Նախարարը տեղեկացրել է, որ նախարարությունում ներկայումս մշակվում է գուղատնտեսության զարգացման ռազմավարությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում