Sunday, 12 07 2026
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է

ՀՀԿ-ն` «խաղից դուրս»

Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն իր հանդիպումների շարքը երեկ սկսեց ՀՀԿ-ից` թեև քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ դեսպանը Հանրապետական խմբակցության հետ հանդիպելու անհրաժեշտություն չուներ: Համենայնդեպս, թեկնածուն կուսակցության հետ հանդիպում է առաջադրվելուց ոչ թե հետո, այլ` առաջ: Մյուս կողմից` Արմեն Սարգսյանը միայն ֆորմալ առումով է ՀՀԿ-ի թեկնածուն, իսկ իրականում նրա ապագա նախագահության հարցը միանձնյա որոշել է Սերժ Սարգսյանը: Սեյրան Սարոյանը, որն աչքի է ընկնում իր շիտակությամբ, թերթերից մեկին երեկվա հանդիպման մասին անկեղծորեն ասել է. «Կարող էր և այդ հանդիպումը չլիներ, կուսակցության ղեկավարն ասել է` ընտրենք, ընտրելու ենք»։

Այս օրերի ներքաղաքական իրադարձությունների խորքային հետևանքը լինելու է այն, որ ՀՀԿ այսօրվա վերնախավը զրկվելու է իշխանությունից: Արմեն Սարգսյանի հետ կապված օպերացիան դրա դրսևորումներից մեկն է: Նախագահի թեկնածուն հանրապետական պատգամավորների հետ հանդիպել է ոչ թե քաղաքական բովանդակային հարթության վրա, այլ ֆորմալ առումով կարևորել է հանդիպումը խմբակցության հետ, որտեղ ամենաշատն են «կոճակ սեղմողները»:

Խորհրդարանական կառավարման պարագայում ԱԺ մեծամասնությունը պետք է լիներ իշխանության կենտրոնը, նախագահի և վարչապետի թեկնածուներ առաջադրելուց զատ` պետք է ապահովեր նրանց նկատմամբ լոյալություն մյուս խմբակցությունների կողմից: Դա առաջին հերթին վերաբերում է նախագահի թեկնածուին, որն առաջին փուլում հաղթելու համար պետք է ստանա 79 պատգամավորի աջակցություն: Կոալիցիային անհրաժեշտ է «Ծառուկյան» դաշինքի առնվազն 14 պատգամավորի աջակցություն այս խնդիրը լուծելու համար: Տրամաբանությունը հուշում է, որ Վահրամ Բաղդասարյանը` փիլիսոփայելու փոխարեն, պետք է ակտիվ բանակցությունների մեջ լիներ Գագիկ Ծառուկյանի թիմի հետ: Սակայն «Ազատության» հարցին, թե բանակցություններ տարվո՞ւմ են Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքի հետ, Հանրապետական խմբակցության ղեկավարն ուշագրավ պատասխան է տվել. «Բանակցությունները մենք չէ, որ պետք է վարենք, բանակցությունները պետք է վարի նախագահի թեկնածուն։ Անկեղծ, մենք որևէ նմանատիպ բանակցությունների ցանկություն չենք հայտնել՝ ոչ վարել ենք նման բանակցություններ, ոչ էլ կվարենք, որովհետև նախագահի թեկնածուն ինքն է քաղաքական ուժերի հետ հանդիպման ցանկություն հայտնել»։ Սա առնվազն տարօրինակ պատասխան է, որի հիմքում, սակայն, Վահրամ Բաղդասարյանի, ըստ էության, ինքնախոստովանությունն է, որ ՀՀԿ վերնախավը «խաղից դուրս» վիճակում է:

Սերժ Սարգսյանի «ընդարձակ մեծամասնության» ձևակերպումը ՀՀԿ-ին իշխանությունից զրկելու բանաձևն է: Այս լույսի ներքո Բաղդասարյանի ասածը նույնիսկ տրամաբանական է, որովհետև Հանրապետականի «ծերակույտն» օբյեկտիվորեն չի կարող մասնակցել մի գործընթացի, ինչի հետևանքով զրկվելու է իշխանությունից:

«Ընդարձակ մեծամասնության» բանաձևը չի ենթադրում կոալիցիոն ձևաչափի ֆորմալ փոփոխություն, որովհետև դա, ըստ էության, ոչ թե հրապարակային քաղաքականության գործիք է, այլ համակարգի նոր կոնսենսուս: Գագիկ Ծառուկյանը ցանկացած պարագայում մաս է կազմելու համակարգային նոր ստատուս-քվոյին, սակայն նա չի կարող լուրջ ընդունել ո՛չ Վահրամ Բաղդասարյանի, ո՛չ էլ նույնիսկ` Արմեն Սարգսյանի երաշխիքները:

Սերժ Սարգսյանն այսօր միակ մարդն է, որը կարող է համակարգային կոնսենսուսի երաշխավոր լինել ու որոշումներ կայացնել: Խորհրդարանական համակարգը կոչված էր ամրագրել կառավարող կուսակցության քաղաքական պատասխանատվությունը` երկրորդ պլան մղելով անձերին, սակայն ՀՀԿ-ն վերածվել է զուտ քաղաքական ցուցանակի, որի հետևում Սերժ Սարգսյանը մտադիր է հավաքել միանգամայն նոր կադրային «տեսականի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում