Իրաքի խորհրդարանը կողմ է քվեարկել պատժամիջոցների չեղարկմանը, որոնք սահմանվել էին Քրդստանի բանկերի դեմ սեպտեմբերին անցկացված անկախության հանրաքվեի պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Խորհրդարանականները որոշել են չեղարկել պատժամիջոցները, որոնք արդեն կատարել են Քրդստանի բանկային ոլորտի նկատմամբ դաշնային վերահսկողության ուժեղացման իրենց հանձնարարությունը։
Հատկանշական է, որ Իրաքյան Քրդստանի դեմ պատժամիջոցները ներառել են քրդական 4 բանկերում գումարային փոխանցումների, դոլարի և այլ արտարժույթի վաճառքի սահմանափակումներ։ Արգելքն ուղիղ միջազգային չվերթների վրա ուժի մեջ է մնում։










































