Saturday, 18 07 2026
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել

Գեղարքունիքի մարզում նվազել են հանցագործությունները

Գեղարքունիքի մարզի դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի, մարզի իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ ամփոփվել են Գեղարքունիքի մարզում 2017 թվականին կատարված աշխատանքները , քննարկվել եւ վերլուծվել կատարված հանցագործությունների շարժընթացում արձանագրված փոփոխություններին, դրանց պատճառներին, հանցավորության դեմ քրեաիրավական պայքարին առնչվող հարցեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, Գեղարքունիքի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանը ներկայացրել է արձանագրված հանցագործությունների դեպքերով իրականացված հետաքննության եւ նախաքննության քանակական եւ որակական ցուցանիշները, վերլուծել դրանց պատճառները: Ըստ զեկուցողի՝ 2017թվականի ընթացքում մարզում գրանցված հանցագործությունները նվազել են 11,2 տոկոսով: Ծանր հանցագործության դեպքերը նվազել են մոտ 16 տոկոսով, իսկ գրանցված 5 սպանության դեպքերից առայժմ չի բացահայտվել 1-ը: Հրազենի գործադրմամբ կատարված բոլոր 3 դեպքերն էլ բացահայտվել են: Նախորդ տարվա համեմատ մարզում փոքր- ինչ նվազել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Արձանագրվել է, որ մեծ թիվ են կազմում չբացահայտված բնակարանային գողությունների դեպքերը: Դրական արդյունքներ են արձանագրվել հետախուզվող մեղադրյալների հայտնաբերման գործընթացում: Եթե 2016թվականին հայտնաբերվել է 68 հետախուզվող անձ, ապա 2017թվականին նրանց թիվը կազմել է 81: Նվազում է արձանագրվել մահվան ելքով ավտովթարների դեպքերի դինամիկայում:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Գեղարքունիքի մարզում գոհացուցիչ չէ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը:

Նա առանձնացրել է հատկապես այս ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքներն ակտիվացնելու, նմանատիպ ցանկացած դեպքի քննության ընթացքում դրանում ներգրավված պաշտոնատար անձանց ամբողջական շրջանակը պարզելուն ուղղված քննչական եւ դատավարական գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ այդ գործողությունների պլանավորմամբ, նախաքննության ճիշտ մարտավարություն ընտրելու եւ գործադրելու, ինչպես նաեւ տեղին եւ ժամանակին դատախազական ներգործության միջոցներ կիրառելու շրջանակներում քրեական հետապնդման մարմինների միջեւ սերտ համագործակցությունը հանցագործությունների բացահայտման եւ լիարժեք, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու հիմնական երաշխիքներից է:

Այս տեսանկյունից Արթուր Դավթյանը կարեւորել է հատկապես ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների հետեւողականությունը: Հատկապես սպանության, սպանության փորձի եւ առողջությանը ծանր վնաս հասցնելու ցանկացած դեպքով քննության առարկա պետք է դարձնել նաեւ իրավապահ մարմինների կողմից դրանց կանխարգելման հնարավորությունը:

«Երբ այդ դեպքերի քննության արդյունքում կպարզվի, որ իրավապահ մարմիններից որեւէ մեկը, ցանկացածը, այստեղ անելիք է ունեցել եւ թերացել է, պետք է առանձին իրավական գնահատականի արժանանա»,-նշել է ՀՀ գլխավոր դատախազը:

Խորհրդակցության ընթացքում բարձրացված խնդիրների լուծման նպատակով նրա կողմից տրվել են հանձնարարականներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում