Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

ՌՈ աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեն մամուլի հրապարակման հետքերով քրեական գործ է հարուցել՝ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «2018 թվականի հունվարի 19-ին «FOR RIGHTS» տեղեկատվական հարթակում հրապարակվել է «Պայմանագրային զինծառայողին պարբերաբար ծեծել են և նվաստացրել» վերտառությամբ հոդվածը, ըստ որի՝ Ռազմական ոստիկանության քննչական բաժնի աշխատակիցները բռնություն են գործադրել պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Հակոբյանի նկատմամբ:

Նկատի ունենալով, որ հոդվածում մատնանշված հանգամանքները պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է սկսվել, և պայմանագրային զինծառայողը հրավիրվել է քննչական բաժին՝ հոդվածում մատնանշված հանգամանքների շուրջ հաղորդում տալու։

Պարզաբանում ենք, որ Ռազմական ոստիկանությունը քննչական բաժին չունի, ուստի՝ այս մասով դիտարկվող հոդվածում հրապարակված տեղեկատվությունը թերի է և չի համապատասխանում իրականությանը: Պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Հակոբյանն այսօր՝ հունվարի 25-ին, փաստաբանի հետ միասին ներկայացել է 4-րդ կայազորային քննչական բաժին և հաղորդում ներկայացրել՝ ռազմական ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և իր նկատմամբ բռնություն կիրառելու, N զորամասի հրամանատարի կողմից իր արժանապատվությունը վիրավորելու վերաբերյալ։

ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի և 360-րդ հոդվածի 2-րդ մասերով: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պայմանագրային զինծառայողի կողմից մատնանշված հանգամանքներն ստուգելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում