Twitter ընկերության բաժնետոմսերը Նյու Յորքի ֆոնդային բորսայում վաճառքի առաջին րոպեներին թանկացել են 81 %-ով: Դրանց նախնական գինը եղել է 26 դոլար: Բաժնետոմսերի արժեքը հասել է 46 դոլարի, իսկ ընկերության շուկայական գինն աճել է` հասնելով 25 միլիարդ դոլարի` հաղորդում է gazeta.ru-ն:
Չորեքշաբթի ընկերությունը վաճառել է 70 միլիոն բաժնետոմս` մեկ հատը 26 դոլարով և յուրաքանչյուրի դիմաց ստացել է 1.8 դոլար շահույթ: Գլխավոր գնորդներն են` Goldman Sachs Group, Morgan Stanley և JP Morgan Chase ընկերությունները:
Twitter-ի ակցիաների նախնական տեղադրումը բորսայում տեխնոլոգիական ոլորտում պետք է դառնա խոշորագույնը Facebook-ի IPO-ից հետո:








































