Friday, 07 06 2024
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին

Ընդդիմության «ջորին» «լռվել» է

2018-ի հունվարի 19-ը նշանային ամսաթիվ է լինելու Հայաստանի քաղաքական պատմության մեջ, որովհետև բացահայտեց Հայաստանի մասնատումը` իր ողջ պերճանքով ու թշվառությամբ:

«Արքունական» Հայաստանում խրախճանք է, որովհետև Սերժ Սարգսյանը «թագադրել» է ապագա նախագահին: Գրեթե համոզված կարող ենք պնդել, որ «ինագուրացիայի» օրը պատահական չէր ընտրված, որովհետև եթե աղքատ ու սոված ժողովուրդը «չգայթակղվի» տպավորիչ տեսարաններով, ապա կարող է դիմել ապստամբության, մանավանդ, որ այսօր ապստամբության պես մի բան նշանակված էր` «Ելք»-ի երթը, որը թանկացումների դեմ էր, սակայն բացահայտեց այսօրվա Հայաստանի մյուս առանձնահատկությունը` «ընդդիմադիր» Հայաստանի մեկուսացումը հասարակությունից: Թանկացումների դեմ երթը «Ելք»-ը սկսել է «բրդվող» մեքենայով: Մեքենան խորհրդանշում է Հայաստանի ներկայիս տնտեսությունը՝ նաև խորհրդանշելով գազի գնի թանկացումը: Սովետական «ջորին» այսօրվա երթի ամենադիտարժան տեսարանն էր: Համարենք, որ սա էլ հասարակության համար ընդդիմության պատրաստած «համարն» էր:

Երթին մոտ հազար մարդ է մասնակցել, ինչը նշանակում է, որ հասարակությունը չի հավատացել «Ելք»-ին: Պատճառները տարբեր կարող են լինել: Գուցե հասարակությանը դուր է եկել իշխանության բեմականացրած այսօրվա տեսարանը, և նա գերադասել է չկտրվել հեռուստաէկրաններից: Կամ էլ՝ մարդիկ վերջնականապես կորցրել են հավատը նաև ընդդիմության հանդեպ, մանավանդ, որ երթի ձևակերպված օրակարգը ժողովրդին առավելագույնը հասցնելու է խորհրդարանի անհյուրընկալ դարպասների մոտ:

Մյուս կողմից` մեկ երթը բավարար չէ, որպեսզի հեռուն գնացող հետևություններ արվեն, մանավանդ, որ օրեր առաջ Էդմոն Մարուքյանն ակնարկել էր հուզումների երկրորդ, երրորդ ալիքի, նստացույցի մասին: Ինքնին հասկանալի է, որ հաջորդական ակցիաներն իմաստ ունեն, եթե «Ելք»-ի օրակարգը դառնա ավելի բովանդակալից, իսկ պայքարը` բազմահարթակ:

Սերժ Սարգսյանի ապրիլյան համատեքստն ակնհայտ է` նա պետական ինստիտուտների ապաքաղաքականացման միջոցով ամրապնդում է սեփական իշխանությունը: Խորհրդարանական Հայաստանում ձևավորվելու է թերևս ամենաանձնակենտրոն իշխանությունը: Սա ինքնին ենթադրում է հասարակության լիակատար մեկուսացում քաղաքականությունից, կամ ավելի ճիշտ` քաղաքականության ոչնչացում: «Ելք»-ի այսօրվա երթը գուցե նույնիսկ ադեկվատ կամ բնական ռեակցիա է թանկացումներին, սակայն համարժեք չէ իրավիճակին, քայլերին, որոնք ձեռնարկում է իշխանությունը:

Իշխանությունն այսօր միտումնավոր տեսարան ստեղծեց ընդդիմության նախաձեռնությունը ստվերելու համար: Ընդդիմության «ջորին» համարժեք պատասխան չէր, որովհետև սովորական մարդու ընկալումներում խորհրդանշեց ոչ թե Հայաստանի խորտակված տնտեսությունը, այլ` դանդաղաշարժ ընդդիմությանը:

Այսօրվա երթի ավարտին Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իրենց հաջորդ երթը լինելու է փետրվարի 5-ին, որն ունենալու է կոնկրետ նպատակ ու պահանջ: «Եթե մինչև այդ իշխանությունը՝ խորհրդարանական մեծամասնությունը, չնախաձեռնի Հարկային օրենսդրության փոփոխություն, իսկ «Ելք» դաշինքը հիմա վերջնական տեսքի է բերում Հարկային օրենսգրքի փոփոխությունների իր տարբերակը, այդ երթով կարձանագրենք մեր օրակարգի հաջորդ քայլը, մենք կպահանջենք, որ ԱԺ պատգամավորների մեկ քառորդը ստորագրի այդ օրակարգով արտահերթ նիստ անցկացնելու պահանջի տակ, որպեսզի այդ գները «հետ ողորմեա» անեն»,- ասել է նա: Այսօրվա երթի ֆինալը պատկերացում չի տալիս դաշինքի գործընթացի մյուս փուլերի քաղաքական բովանդակության և օրակարգի մասին, բացի նրանից, որ փետրվարի 5-ին ընդդիմության դանդաղաշարժ «ջորին» հանգրվանելու է խորհրդարանի դարպասների մոտ:

Ընդդիմության նման օրակարգը չի ավելացնելու ցուցարարների թիվը, մանավանդ, որ երկու Հայաստանների խաչմերուկում հայտնված հուսահատ հասարակությունը տեսնում է, որ ընդդիմության «ջորին» հազիվ թե կարողանա շրջանցել իշխանության ավելի արագաշարժ ինքնագնացներին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում