Friday, 10 07 2026
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել

Արցախը ողջունում է կոնգրեսական Փալոնի «ԱՄՆ-Արցախ. այցելություններ և շփումներ» օրինագիծը

Արցախի ԱԳՆ ողջունում է կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնեի ներկայացրած «ԱՄՆ-Արցախ. այցելություններ եւ շփումներ» օրինագիծը, որն ուղղված է Արցախի եւ ԱՄՆ միջեւ կապերի հաստատմանը եւ ԱՄՆ պաշտոնատար անձանց՝ Արցախ այցելության հարցում առկա արհեստական խոչընդոտների վերացմանը։

Նման կարծիք է հայտնել Արցախի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Անի Սարգսյանի News.am գործակալությանը տված մեկնաբանությունում:

«Պատասխան՝ ողջունում ենք կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնեի ներկայացրած «ԱՄՆ-Արցախ. այցելություններ եւ շփումներ» օրինագիծը, որն ուղղված է Արցախի եւ ԱՄՆ միջեւ կապերի հաստատմանը եւ ԱՄՆ պաշտոնատար անձանց՝ Արցախ այցելության հարցում առկա արհեստական խոչընդոտների վերացմանը»,- ասել է նա։

Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների պաշտոնական ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները, մեր երկրների միջեւ ուղղակի եւ բաց երկխոսության հաստատումը կնպաստեն տարածաշրջանում գոյություն ունեցող խնդիրների լուծմանը։ «Միջազգային համագործակցությունը՝ հիմնված ներգրավման, այլ ոչ բացառման սկզբունքի վրա, նույնպես տարածաշրջանում լարվածության թուլացման կարեւոր գործոններից մեկն է»,- նշել է նա։

Միեւնույն ժամանակ Արցախը, ըստ Սարսգյանի, ակնկալում է, որ կոնգրեսական Փալոնեի նախաձեռնությունը լայն աջակցություն կգտնի ԱՄՆ Կոնգրեսում եւ նոր ազդակ կհաղորդի Արցախի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների զարգացմանը։

Ավելի վաղ Ֆրենկ Փալոնեն հայտնել էր, որ Արցախում գործում է հաջողակ ժողովրդավար կառավարություն եւ ոչինչ չպետք է խանգարի ԱՄՆ եւ այլ երկրների հետ համագործակցությանը: «Սեպտեմբերին Արցախում ես նորից հսկայական առաջընթաց տեսա, որին Արցախը հասել է վերջին մի քանի տարիներին: Մյուսները նույնպես պետք է հնարավորություն ստանան տեսնել այդ ամենը, ինչպես ես: Փոխարենն Արցախի պես արագ զարգացող երկրներին խանգարելուն, ԱՄՆ-ն պետք է ընդունի եւ աջակցի նրանց պաշտոնական քայլերով»,- նշել է Փալոնեն:

Բանաձեւում ԱՄՆ կոնգրեսի անդամը նշել է ԱՄՆ պաշտոնյաներին Արցախ այցելելու թույլտվություն տալու անհրաժեշտության, արցախցի գործընկերների հետ ուղիղ կապեր հաստատելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում