Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանի կողմից կազմակերպված երթի ժամանակ, որն ավելի ուշ վերածվեց բախման, ձերբակալվել էր 38 քաղաքացի, որոնցից մի մասն ազատ է արձակվել, իսկ 20-ը կալանավորվել են:
«Առաջին լրատական»-ի տեղեկություններով՝ ձերբակալվածների մեջ հոգեկան հիվանդ կա, որը օրերս է դուրս գրվել հոգեբուժարանից և ունի համապատասխան կարգավիճակ՝ 2-րդ կարգի հաշմանդամ է:
Նրա հարազատներն առաջիկայում նախաքննական մարմնին պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթերը, որից հետո կհստակեցվի նրա կարգավիճակը: Նշենք, որ հոգեկան հիվանդը չի կարող պահվել մյուս ձերբակալվածների հետ: Սահմանված կարգով նրան պետք է տեղափոխեն այլ վայր:
Նշեք, որ Շանթ Հարությունյանը ևս ժամանակին հոգեկան խնդիրներ է ունեցել, և «7-ի գործով» անցնելու ժամանակ նա մեկուսացվել է հոգեբուժարանում: Երեկվա դեպքերից հետո կնշանակվի դատահոգեբուժական փորձաքննություն:
Շանթ Հարությունյանն այս պահին գտնվում է ձերբակալված անձանց պահման մեկուսարանում:
Լուսանկարը՝ Photolure-ի










































