Thursday, 16 07 2026
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»

Քարերը հավաքելու ժամանակը

Հասարակության ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Երևանի կենտրոնի զարգացումները` կապված Շանթ Հարությունյանի հայտարարած հեղափոխության, նրա կազմակերպած երթի և արդյունքում ոստիկանության հետ բախման ու հետագա հայտնի զարգացումների հետ: Եվ այդ ուշադրությունը բնական է: Բնական է մի քանի պատճառներով:

Անկախ հայտարարված հեղափոխության մասշտաբներից` ակնհայտ է, որ այդ գաղափարները Հայաստանի հասարակական թեկուզ «խոհանոցային» օրակարգի անբաժանելի մասն են: Եթե զուտ իրականացման առումով մասնակցությունը չափազանց քիչ է, ընդամենը տասնյակների հասնող, դա դեռ չի նշանակում, որ ֆիզիկական աջակցությունից զուրկ գործողությունները զուրկ են նաև հոգեբանական աջակցությունից: Հակառակը` այստեղ առկա է հասարակության շատ մեծ հոգեբանական աջակցություն: Թե ինչով է պայմանավորված այն, ավելորդ է նույնիսկ ասել: Այն պայմանավորված է Հայաստանում առկա հոգեբանական, սոցիալական, իրավական, տնտեսական, քաղաքական իրողություններով և այդ ամենի հանդեպ իշխող «ընտրախավի» լիակատար անտարբերությամբ, ցինիզմով:

Եվ այս պայմաններում բնական է, որ փոքր կայծն անգամ ավելի մեծ հասարակական ուշադրություն է ունենալու՝ մեծ և երկարատև, քան մի ամբողջ հրավառություն, որ կարող է կազմակերպվել այլ թեմաներով: Եվ այստեղ է, ըստ էության, մնացյալ ամեն ինչի ելակետը: Տեղի ունեցածի մասին վերլուծությունների և մեկնաբանությունների հիմքում պետք է լինի հենց այս իրողությունը: Սակայն այդ տեսանկյունից արդեն, հասարակական ուշադրությունը գնում է ընդհանուր իրավիճակի համար արդեն բնական դարձող մեկ այլ ճանապարհով՝ տուրք տալով տարաբնույթ, երկրորդական շեղումներով, կարևորն անկարևորից, հիմնավորը երկրորդականից, պատճառը հետևանքից չտարբերելու սինդրոմին:

Քննարկումների մեծ բաժինը խլել են դատողությունները Շանթ Հարությունյանի անձնական նկարագրի, արարքի` այսպես ասած արտաքին հատկանիշների և նման այլ ատրիբուտների վրա: Արդյունքում հասարակության մի մասը Շանթին հերոսացնում է, մյուս մասը` հռչակում հոգեպես անհավասարակշիռ, անգամ ոմանց երևակայությունը նրան ահաբեկիչ է դարձնում, և այլ նմանօրինակ շատ բնորոշումներ և գնահատականներ: Այս ամենը խանգարում է հերթական անգամ հասկանալ հասարակական խնդիրների հիմքերը: Շանթին դատապարտելը իրավական համակարգի խնդիրն է, և հասարակությունն այստեղ ընդամենը մի անելիք ունի՝ վերահսկել այդ պրոցեսն ու թույլ չտալ, որ նրա և նրա համակիրների հանդեպ տեղի ունենա, այսպես ասած, հայկական ավանդական դատավարություն, այլ լինի իրապես արդարադատություն՝ ապահովելով այդ քաղաքացիների բոլոր իրավունքները: Դրանից դուրս, հասարակության խնդիրը պետք է լինի խորամուխ լինել տեղի ունեցածի հիմքերի մեջ: Եվ այստեղ, իհարկե, առաջին հերթին պետք է մտորի իշխանությունը:

Վերջին հաշվով, հասարակությունը միշտ չէ, որ կբավարարվի նման նախաձեռնությունների զուտ հոգեբանական աջակցությամբ, միշտ չէ, որ կմնա դիտորդի դերում: Եվ բնականաբար միշտ չէ, որ իշխանությունները կարող են իրավապահ ռեսուրսներով կանխել այդ ամենը, որովհետև այդ իրողությունների օբյեկտիվ սոցիալ-հոգեբանական, իրավական, տնտեսական հիմքերն այնքան խորն են, որ դրանք ակնհայտորեն արդեն արմատներ ունեն նաև նույն իշխանական ռեսուրսների տակ: Թեև, այս տեսանկյունից, իշխանություններին ոչ թե մտորել, այլ գործել է պետք: Երկու բան կա անելու՝ կամ պարզապես անհապաղ հրաժարական՝ սկսած նախագահի պաշտոնից, և հասարակությանը նոր իշխանություն ձևավորելու օրինական հնարավորության ընձեռում, կամ իշխող համակարգի, այսպես ասած, օրինաֆիկացում, այսինքն` իշխող համակարգի հիմքերը արագորեն փոխելու կամքի դրսևորում:
Այսինքն` մտածելու ժամանակն իշխանությունները վաղուց սպառել են, և կարիքն էլ արդեն չկա, այնքան պարզ է ամեն ինչ, առնվազն Հայաստանում որևէ իշխանությունից հասարակության սպասելիքի մասով: Սրա փոխարեն, առայժմ իշխանությունները միայն իրավապահ, ուժային ռեսուրսներին են ապավինում, ինչպես նաև քարոզչական զանազան մանիպուլյացիաներին: Դրանք աշխատում են, սակայն որքան շատ են աշխատում, այնքան մեծ է նրանց ջերմային էֆեկտը, և եթե իշխանություններն այդ էֆեկտից ընդամենը տաքանում են, ապա հասարակությունը ներսից արդեն վաղուց եռում է: Տեղի ունեցածը նաև առաջացնում է ընդդիմության խնդիրը:

Արդյունավետ քաղաքական ընդդիմության բացակայությունն է, որ հասարակության մոտ առաջացնում է առավել ծայրահեղ քայլերի պահանջարկ, հանրությանը համոզում, որ այլ ճանապարհով ինչ-որ բան փոխելը դառնում է գործնականում անհնար: Եվ այս տեսանկյունից, Շանթի քայլը պետք է մտորելու տեղիք տա նաև Հայաստանի ապագայով իրապես շահագրգիռ ընդդիմադիր ուժերին, որոնք չեն տեղավորվում իշխանության հետ պարբերական գործարքներով քաղաքականության տրամաբանության մեջ: Ընդդիմությունը չպետք է բավարարվի Շանթի ծավալած իրողությունները սեփական քարոզչական նպատակներին ծառայեցնելու հնարավորությամբ, տեղի ունեցածի մեջ փնտրի միայն կամ գերազանցապես նման հնարավորություններ, սեփական քաղաքական պլաններին ծառայեցնելու համար:

Ընդդիմադիր հավակնություն ունեցող, հասարակության հայացքների և պահանջների քաղաքական սպասարկման հավակնություն ունեցող որևէ ուժ պետք է տեղի ունեցածի մեջ փնտրի նաև սեփական քաղաքական պատասխանատվության, այդ պատասխանատվությունը ձախողելու տարրը: Եվ խորհի ընդհանրապես հասարակական-քաղաքական կյանքում սեփական առաքելությունը վերարժևորելու, և ընդհանրապես ամբողջատիրական տնտեսա-քաղաքական համակարգերում ընդդիմադիր ուժ, շարժում հասկացությունը վերարժևորելու, մեթոդապես վերաիմաստավորելու խնդրի շուրջ:

Առայժմ, սակայն, մոտեցումները հիմնականում, քիչ բացառություններով, տեղավորվում են չարի ու բարու, ճշտի ու սխալի, հուսահատության և հերոսության կոնտեքստում: Սա էլ, իհարկե, հասկանալի է, էմոցիաները թաքցնելն անհնար է, հաճախ դրանք նույնիսկ խիստ անհրաժեշտություն են, սակայն միմիայն որպես ավելի խորքային դիտարկումների և վերլուծությունների ուղեկից, բայց ոչ փոխարինող:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում