Thursday, 16 07 2026
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»

Էներգետիկայի նախարարը հեռանում է. Ով կփոխարինի նրան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ Ամանորից առաջ լուր տարածվեց, որ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը դիմում է գրել՝ խնդրելով իրեն ազատել պաշտոնից։ Եվ չնայած նախարարությունից հերքում էին, սակայն օրեր անց նա ամանորյա կորպորատիվի ժամանակ հաստատել էր դիմում գրելու փաստը։

Լուրեր շրջանառվեցին, որ նախարարի փոփոխության մասին պաշտոնապես կհրապարակվի տոներից հետո։ Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ մոտ օրերս հայտարարությունը կարվի։ Նախարարին փոխարինողի անունն էլ է հայտնի, սակայն լրացուցիչ ճշտումների կարիք կա, ինչը կանենք մոտ օրերս։

Այս պաշտոնը վարչապետ Կարեն Կարապետյանի իրավասության տիրույթում է, և նա է առաջարկելու թեկնածուին, այսպես ասած՝ նրա մարդն է լինելու։ Այն, որ Մանուկյանը հեռանում է, երեկ հայտարարել է նաև ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ ԱԺ հայ-իրանական բարեկամական խմբի հետ հանդիպման ժամանակ, պատգամավորներին ասելով՝ «դե, նախարարն էլ հրաժարական տվեց»:

Ինչ վերաբերում է Աշոտ Մանուկյանի ապագային, ապա նա շատ չի «հեռանում»՝ տեղափոխվում է «Տաշիր գրուպ», որտեղ տնօրինելու է էներգետիկ ոլորտը, որը ԲԷՑ-ի՝ բարձրավոլտ ցանցի՝ ՀԷՑ-ին միանալուց հետո ահռելի տնտեսություն է դարձել և մասնագետի կողմից կառավարվելու կարիք ունի։

«Տաշիրի» սեփականատեր Կարեն Կարապետյանի կրտսեր որդին՝ Նարեկ Կարապետյանն է մինչ օրս համակարգել այդ աշխատանքները, սակայն հետագա կառավարումը մասնագիտական փորձ ու պատրաստվածություն է ենթադրում, իսկ Մանուկյանը ժամանակին աշխատել է «Հրազդան ՋԷԿ»-ում, «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն է եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում