Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Նախորդ տարում Արցախի Հանրապետությունում էական գնաճ չի արձանագրվել. Արայիկ Հարությունյան

Արցախում 2017 թվականին էական գնաճ չի արձանագրվել՝ բացի նավթամթերքի շուկայից: Ամփոփելով 2017 թվականի գործունեության արդյունքները եւ ներկայացնելով ընթացիկ տարվա հիմնական ծրագրերը՝ այս մասին ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը:

Խոսելով վերջին շրջանում գրանցված գնաճը մեղմելու հարցի վերաբերյալ՝ նա նշել է, որ համաձայն ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի կողմից 71 անուն առաջնահերթ սպառման ապրանքատեսակների շուկայում կատարված ուսումնասիրության՝ գնաճ հիմնականում չի արձանագրվել կամ որոշ ապրանքատեսակների մասով այն գրանցվել է մինչև 2 տոկոսի շրջանակում։

«Գնաճը կարող է նաև դրական ազդեցություն ունենալ տնտեսության վրա, քանի որ դա կարող է խթանել տեղական տնտեսվարողների կողմից գյուղատնտեսական ապրանքատեսակների արտադրության ծավալների մեծացումը։ Հիմնական թանկացումն արցախյան շուկայում արձանագրվել է նավթամթերքի մասով, սակայն կարևոր է նշել, որ Արցախի կառավարությունը սեղմված բնական գազի ակցիզային հարկի մեծության ավելացում չի կատարել, ինչի արդյունքում Արցախում գործող ավտոգազալցակայանների սակագների բարձրացում չի եղել։ Դրա շնորհիվ՝ թանկացում չի արձանագրվել նաև տրանսպորտային ծառայությունների սակագներում»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Պետնախարարի խոսքով՝ բացի նշվածից, Արցախի իշխանությունները տարիներ ի վեր գնաճի հնարավոր բացասական ազդեցության դեմ պայքարելու տարբեր գործիքներ են կիրառում, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի սակագների սուբսիդավորման, հարկային մեղմ քաղաքականության և սոցիալական այլ ծրագրերի իրականացման միջոցով։ Տնտեսական աճի բարձր ցուցանիշներով պայմանավորված՝ աշխատավարձերի և թոշակների հնարավոր բարձրացման հարցի վերաբերյալ պետնախարարը նշել է, որ խնդիրը մշտապես գտնվում է Արցախի իշխանությունների օրակարգում, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախը ՀՀ-ի հետ գտնվում է նույն հարկաբյուջետային դաշտում՝ հնարավոր չէ առանձին վերանայումներ կատարել։

«Եթե Հայաստանի Հանրապետությունում թոշակների և աշխատավարձերի բարձրացումներ չեն կատարվում, մենք չենք կարող միայն Արցախում նման քայլի գնալ։ Սակայն տնտեսական աճի բարձր տեմպերը մեզ հնարավորություն են տալիս պետական բյուջեով իրականացնել սոցիալական լրացուցիչ ծրագրեր, որոնք նպատակ ունեն մեղմելու մեր քաղաքացիների սոցիալական բեռը»,- ընդգծել է պետնախարարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում