Friday, 17 07 2026
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել

Ղարաբաղյան խնդիր. Ռուսաստանն անցե՞լ է «վերադարձի կետը»

Ղարաբաղյան հակամարտությունը կարող են լուծել միայն իրենք՝ կողմերը, Մոսկվան կոնկրետ ծրագիր չունի, այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Թե հատկապես քանի՞ կողմ նկատի ունի Լավրովը, այսինքն՝ Արցախը դիտարկում է կողմ, թե միայն Հայաստանն ու Ադրբեջանը, պարզ չէ, սակայն նրա հայտարարության մեջ տվյալ պարագայում էականն այն է, որ Մոսկվան «ծրագիր» չունի: Այստեղ, անշուշտ, ոչինչ միարժեք չէ, որովհետև Մոսկվան չունի «ծրագիր», սակայն ունի «բիզնես ծրագիր» և սպառազինություն է մատակարարում Հայաստան ու Ադրբեջան, այդպիսով գեներացնելով ագրեսիան առնվազն խորքային մակարդակում՝ մասնավորապես Ադրբեջանի դեպքում:

Ադրբեջանական ագրեսիայի գեներացիան էլ Ռուսաստանին, այսպես ասած, օգնում է, որպեսզի ստանա Հայաստանի որոշակի կախվածությունն իր սպառազինությունից: Դա Մոսկվայի, այսպես ասած, ծրագիր-մինիմումն է: Այդուհանդերձ, դա ներկայումս երևի թե չարյաց փոքրագույնն է, այն իմաստով, որ «կարգավորման ծրագիր» ունենալու դեպքում Մոսկվան ագրեսիան խթանում է այսպես ասած բառի ուղիղ իմաստով, ինչը տեսանք Ապրիլյան պատերազմում, որը կազանյան ծրագրի տրամաբանական և ողբերգական վերջաբանն էր: Ներկայումս Մոսկվան չունի կարգավորման ծրագիր և դրա բացակայությունը հայ զինվորների կյանքի շատ թանկ գնով ձեռք բերված որոշակի հաղթանակ է Հայաստանի համար: Խիստ կարևոր է, որպեսզի Հայաստանը կարողանա պահել այդ հաղթանակը, այսինքն՝ թույլ չտալ, որ Մոսկվան ունենա կարգավորման նոր ծրագիր: Դա առանցքային հանգամանք է նոր պատերազմից խուսափելու հարցում:

Մոսկվան ծրագիր չունի այն պատճառով, որ Ապրիլյան պատերազմում հստակ տեսավ. Հայաստանն ունի ինքնուրույն դիմադրության նվազագույն ռեսուրս, առնվազն թույլ չտալու համար ադրբեջանական որևէ բլից-հաղթանակ, և միևնույն ժամանակ Հայաստանն ունի բավարար հանրային ռեսուրս՝ բանակի կամավորական թիկունք ձևավորելու և, խոշոր հաշվով, ազգ-բանակ դառնալու համար, այդպիսով չմնալով Ռուսաստանից օգնություն խնդրելու հույսին: Ավելին, Հայաստանի հանրությունը, մի կողմից, կանգնելով պատերազմող բանակի թիկունքին, նաև բանակի հետ առաջնագծում, մյուս կողմից՝ քաղաքականության, դիվանագիտության և տեղեկատվական պատերազմի գծում բավական հստակ ցույց տվեց Ռուսաստանին, որ ի զորու է շատ արագ ախտորոշել իրավիճակը և տալ քաղաքական գնահատականներ, այդ թվում՝ այսպես ասած ռազմավարական դաշնակցի գործողություններին:

Ռուսաստանի համար պարզ դարձավ, որ Հայաստանն ամենևին կցորդ չէ, ինչպես կարող էր թվալ զուտ իշխանական «էլիտայի» տարիների վարքագծից դատելով: Ավելին, նույնիսկ «կցորդ» թվացող «էլիտան» կարողացավ շատ արագ վերակողմնորոշվել և կատարել ադեկվատ քայլեր՝ հանրային ուղղակի, թե անուղղակի թիկունքը զգալով: Անկասկած այլ հարց է, որ «էլիտան» այդ արագ կողմնորոշումն ու մարտավարական վերանայումը կատարեց ելնելով առաջին հերթին իր անվտանգության խնդիրներից, քանի որ հակառակ դեպքում պարզապես կարող էր անխուսափելի դառնալ տապալումը, կամ իշխանությունն ուղղակի կարող էր հայտնվել բանակի ու հանրության, այսպես ասած, հակառակ կողմում: Սակայն խնդիրը տվյալ պարագայում այն է, որ այդ արագ վերակողմնորոշումը տեղի ունեցավ և դրա վառ վկայությունը Սերժ Սարգսյանի ելույթն էր Գերմանիայում, ապրիլի 6-ին, այդ երկրի կանցլերի կողքին:

Լայն առումով այդ ռազմա-քաղաքական գործընթացները Ռուսաստանին ստիպեցին վերանայել որոշակի մոտեցումներ, ու թեև հետապրիլյան առաջին ամիսներին Մոսկվան փորձում էր ընդամենը «նորոգել» իր տապալված մարտավարությունը, հետագայում, այդուհանդերձ, լավ պատկերացրեց դրա անհնարինությունը և նույնիսկ ռազմավարական առումով վտանգավորությունը, գնալով արդեն մարտավարական մոտեցումների որոշակի փոփոխության: Դրանք արտացոլվեցին 2016-ի օգոստոս-սեպտեմբերից սկսած, իսկ մեկնակետը թերևս օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանի հետ Պուտինի հանդիպումն էր Մոսկվայում: Այնտեղ Պուտինը մի կողմից ակնարկեց, որ Հայաստանը Ռուսաստանից չպետք է սպասի տնտեսական հավելյալ աջակցություն, մյուս կողմից, սակայն, դրանով իսկ Պուտինը ընդունեց նաև Սերժ Սարգսյանի որոշակի ազատությունը քաղաքական հարցերում:

Իսկ հաշվի առնելով այն, որ այդ հանդիպումը տեղի ունեցավ հուլիսյան ՊՊԾ գնդի դրամատիկ իրադարձությունների հանգուցալուծումից ընդամենը մի քանի օր անց, թերևս ակնառու է դառնում, որ փաստորեն Պուտին-Սարգսյան այդ հանդիպումը դարձավ «կարգավորման ծրագրից» ՌԴ հրաժարվելու յուրօրինակ մեկնակետ կամ, այսպես ասած՝ եզրագիծ, եթե նկատի առնենք, որ նաև ռուսական տեղեկատվական տիրույթում Սանկտ Պետերբուրգի Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը իբրև թե տարածքների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածության մասին ակտիվ հրապարակումներ էին նախորդել Երևանում ՊՊԾ գնդի գրոհին: Տվյալ պարագայում առանցքային է հարցը, թե արդյո՞ք օգոստոսի Սարգսյան-Պուտին հանդիպումը «վերադարձի կետն» է, որ անցել է Ռուսաստանը «կարգավորման ծրագիր» չունենալու առումով, թե՞ վերադարձի ռիսկը առկա է: Ի դեպ, այդ տեսանկյունից խիստ հետաքրքրական է նաև, որ 2016-ի ավարտին Ստեփանակերտում հանդիպելով Հայաստանից մշակույթի գործիչների հետ, Սարգսյանը հայտարարել էր, որ ղարաբաղյան հարցով, ըստ էության, չկա բանակցություն և վերջին լուրջ խոսակցությունն այդ թեմայով եղել է օգոստոսին: Սարգսյանը նկատի ուներ հենց Պուտինի հետ իր մոսկովյան հանդիպումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում