Թեյլոր Բուրկհալթերի ծնողները ողջ վիրտուալ տիրույթին ապացուցել են, որ տարիները չեն կարող կործանել իրական սերը։ Իսկ ուրիշ ինչպե՞ս կարելի է բացատրել Թեյլորի հոր պատրաստակամությունը՝ օգնելու կնոջը նույնիսկ ամենախենթ նախաձեռնություններում, ինչպիսին է սոցցանցերի համար ձյունե հրեշտակի նկարահանումը։

Հետևելով, թե ինչպես է հայրը վերադասավորում հյուրասենյակի կահույքը, որպեսզի մայրիկը կարողանա ի կատար ածել մտածածը Intsagram-ի իր 29 բաժանորդների համար, որդին հասկացել է, թե ինչ է սերը։
Հոգատար, սակայն փոքր-ինչ տխուր ամուսնու լուսանկարները պայթեցրել են համացանցը՝ արժանանալով մոտ 1 մլն լայքի։ Այժմ տիկին Լիբբին ունի ոչ թե 30, այլ ավելի քան 17 հազար բաժանորդ։







































