Sunday, 12 07 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի

Սերժ Սարգսյանի անունը դողէրոցք է առաջացնում մարդկանց մոտ. ի՞նչ գործողություններ է ծրագրում «Ժառանգությունը»

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նախօրեին մեզ հետ զրույցում նշել էր, որ օրերս Հայաստան է վերադարձել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, որը կրկին ինչ-որ ժամանակով գտնվում էր ԱՄՆ-ում: Ըստ ամենայնի, հաջորդ շաբաթ կուսակցությունը վարչության նիստ կհրավիրի՝ փորձելով ապրիլից առաջ որոշ հանրային գործողություններ կազմակերպել։

Կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպման օրվա և օրակարգի վերաբերյալ այս պահին հստակ տեղեկություն չկա։ Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ նշեց, որ իրենք անմասն չեն մնալու քաղաքական անցուդարձից։ «Մենք մեր միջոցառումները կունենանք։ Առհասարակ դեմ ենք, որ ՀՀԿ-ից որևէ մեկը վարչապետի պաշտոն զբաղեցնի։ Քանի որ խոսքը գնում է Սերժ Սարգսյանի՝ նորից վերարտադրվելուն՝ մենք դեմ ենք։ Թե ինչ տեսքով կլինի մեր պայքարը՝ այս պահի դրությամբ հստակ չէ»,- փոխանցեց տիկին Մուրադյանը։

Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքի հրավիրած բողոքի երթին՝ ընդդեմ թանկացումների, մեր զրուցակիցը նշեց. «Մենք ողջունում ենք բոլորի ըմբոստության արտահայտումները՝ տարբեր ձևերով։ Մենք մեր ըմբոստությունը հայտնել ենք՝ դեմ ենք, գտնում ենք, որ չափից ավելի է այդ թանկացումները։ Բայց «Ելք»-ի հետ կապված ոչինչ ասել չեմ կարող, որովհետև իրենք մեզ չեն դիմել, իրենց միջոցառումն է՝ բարով-խերով թող իրականացնեն ու հաջողության հասնեն, բարին ենք մաղթում։ Մենք շատ բան ենք նախաձեռնել ու հրավիրել։ Հուլիսին մենք համագումար հրավիրեցինք, ու ընդհանուր ճակատով հանդես գալու հայտարարությամբ հանդես եկավ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Շատ քիչ մարդիկ արձագանքեցին, բնականաբար մենք էլ հիմա մի քիչ զգուշավոր ենք՝ ինչին մասնակցենք, ինչին՝ ոչ։ Առավել ևս, որ այդպիսի դիմում-առաջարկ չենք ստացել»։

Սուսաննա Մուրադյանը չի բացառում, որ թանկացումները, ինչպես նաև Սերժ Սարգսյանի՝ հնարավոր վարչապետ դառնալու հարցը կարող է ժողովրդի ընդվզման պատճառ դառնալ. «Արդեն բավականին երկար ժամանակ է քաղաքականության մեջ եմ ու գտնում եմ, որ բացառելի չէ այդ տարբերակը։ Հատկապես՝ Սերժ Սարգսյանի անունը մարդկանց մոտ դողէրոցք է առաջացնում։ Նա այսպես կոչված սահմանադրական բարեփոխումներն արեց, որ վերարտադրվի՝ այն դեպքում, երբ իր գործունեության ողջ ընթացքում որևէ դրական քայլ չի արել, որևէ խոստում չի իրականացրել, դարձել է հակահերոս ու նպաստում հայերի արտագաղթին»։

Ս. Մուրադյանն այն կարծիքին է, որ ընդդիմադիր դաշտը և բողոքավոր զանգվածը պետք է միասին գործեն. «Մեկը պայքարում է աջ ղեկով մեքենաների ներմուծման դեմ, մյուսը՝ ընդդեմ թանկացումների, երրորդ խումը՝ «Նաիրիտի» վերագործարկման համար։ Այսպես ջլատված ուժերով դրական փոփոխության հասնել հնարավոր չէ»,- եզրափակեց նա։

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում