Saturday, 18 07 2026
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել

Կգնանք կոշտ քայլերի․ «Աջ» ղեկ նախաձեռնությունը կշարունակի պայքարը

«Աջ ղեկ» նախաձեռնությունը դեռևս կառավարությանը չի ներկայացրել իր պահանջների գրավոր տարբերակը։ Այս օրերին նրանք աշխատում են իրենց պահանջները հիմնավորող գրության վրա, որը առաջիկայում կներկայացվի կառավարությանը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արթուր Խաչատուրյանը։

«Մեր պահանջները մենք կներկայացնենք վաղը։ Վերահաշվառման արգելքից հետո մենք որոշում կայացրեցինք գնալ բանակցային փուլ, քանի որ մեր սկզբնական պահանջը եղել էր հենց վերահաշվառման արգելքի բացառումը, որից հետո նոր միայն մենք կգնայինք կառավարության հետ բանակցությունների։ Մենք կարծում ենք, որ ամեն հարց չէ, որ ուժ ցույց տալու ճանապարհով է լուծվում։ Դրա համար մենք որոշում կայացրեցինք գնալ կառուցողական քայլերի»,- ասաց Արթուրը՝ հավելելով, որ իրենց հաջորդ գլխավոր պահանջն այն է, որ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքն էլ հանվի։

«Մենք հիմա հիմնավորումներով փաստաթուղթ ենք մշակում։ Մենք կարդացել ենք նաև ԵԱՏՄ օրենքները, որտեղ հստակ ամրագրված է, որ մինչև 8 տեղանոց մարդատար մեքենաների ներմուծումն ու շահագործումը ԵԱՏՄ երկրներում թույլատրելի է։ Արգելվում է միայն դրանից մեծ մեքենաների ներկրումն ու աջ ղեկով մեքենաների արտադրությունը»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ներկայումս Հայաստանը այնպիսի երկիր չէ, որը կարող է իրեն թույլ տալ հրաժարվել տարեկան 20 միլիոն դոլար հարկերից, որը գոյանում է հենց մեքենաների ներմուծումից ու վճարվող հարկերից։

Արթուր Խաչատուրյանն անդրադարձավ նաև նախօրեին կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած տարաձայնությանը, երբ «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները կառավարության դիմաց ակցիան համարեցին ավարտված և այլևս վարչապետի հետ հանդիպում չպահանջեցին՝ համարելով, որ վերահաշվառման արգելքի հանումն արդեն հաղթանակ է, իսկ վարորդների մի ստվար զանգված մնաց և շարունակում էր հանդիպում պահանջել վարչապետի հետ։ Արթուրը նշեց, որ դա չի նշանակում, թե իրենց մեջ պառակտում է եղել։

Նրա խոսքով՝ եթե կառավարությունը չգնա իրենց պահանջների բավարարմանը և կոշտ պատասխան տա, իրենք էլ կգնան կոշտ քայլերի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում