Մուհամմադ անունը դարձել է ժողովրդականություն վայելող երրորդ անունը, որը տալիս են նորածիններին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, գրում է Kronen Zeitung թերթը։
«Դա հաստատվում է պաշտոնապես. տղաների շրջանում 2017 թվականին ամենատարածված անուններն են եղել Ալեքսանդրն ու Մաքսիմիլիանը, իսկ մուսուլմանական Մուհամմադ անունը զբաղեցնում է երրորդ տեղը»,-ասվում է հրապարակման մեջ։
2017 թվականին Վիեննայում լույս աշխարհ է եկել 175 Ալեքսանդր, 161 Մաքսիմիլիան, 159 Մուհամմադ։ Հնգյակում են նաև Դևիդ (151) և Ֆիլիպ (137) անունները։
Աղջկա անունների շարքում առաջատար են Սոֆիան (183 նորածին), Սառան (173) և Աննան (142)։









































