Sunday, 05 05 2024
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական.հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ

Կարապետյանը կսայթաքի այնտեղ, որտեղ չէր սպասում

Տարեմուտի առիթով Հայաստանի քաղաքացիներին շնորհավորեցին բոլոր այն պաշտոնյաները, որոնք չզլացան ու չծուլացան: Շնորհավորանքների ավանդական ուղերձներ հղեցին Սերժ Սարգսյանը, վարչապետը, տարբեր նախարարներ: Այդ ուղերձների նկարագրությունների նվազագույնը կեսը իրականություն լինելու պարագայում Հայաստանում կյանքը կփոխվեր էապես, իր հետ բերելով նաև մի շարք ցուցանիշների փոփոխություն, դրանցից ամենակարևորի՝ ժողովրդագրության ցուցանիշով հանդերձ: Բայց պաշտոնական այդ ուղերձներից հետո հնչեց կամ եղավ ամենագլխավոր ուղերձը, արդեն հունվարի 1-ին, մի քանի ապրանքատեսակների, այդ թվում այնպիսի մուլտիպլիկատիվ ներուժ պարունակող ապրանքատեսակների թանկացումով, ինչպիսին բենզինը, դիզվառելիքը, սեղմած գազը: Ահա գլխավոր ուղերձը, այսպես ասած՝ շոշափելի և զգալի ուղերձը, որ հնչեց իշխանությունից՝ թանկացումներ: Իսկ այդ կապակցությամբ պատկերավոր այնպիսի խոսքեր, ինչպես տոնական շնորհավորանքների վարդագույն տեքստերում, իշխանությունը չունի:

Թեև, հասարակությունն իհարկե ոչ թե խոսք, այլ գործ է սպասում այդ կապակցությամբ, թե իշխանության գործողությունների և թե դրանց արդյունքը աշխատատեղերի իմաստով: Իսկ դրանք չկան, կամ համենայնդեպս, եղածն ամենևին այնքան չէ, որ քաղաքացիներին հնարավորություն կտա չնկատել գնաճը կամ գնաճը չընկալել որպես ծանր հարված գրպանին: Իհարկե կարելի է Հակոբ Հակոբյանին դուրս բերել հրապարակ և նա կհայտարարի, որ աղքատները, օրինակ, բենզին չեն օգտագործում, գազ էլ առանձնապես չեն լիցքավորում, ընդհանրապես մեքենա չունեն աղքատները, չունեն նաև տրակտոր, որ դիզվառելիք օգտագործեն: Եվ դա կլինի իհարկե ճիշտ պատասխան, բայց ամբողջ հարցն այն է, որ գնաճը աղքատներին չհարվածելով, ավելացնում է կամ սպառնում է ավելացնել նրանց թիվը, որովհետև ովքեր մինչ այժմ բենզին և գազ օգտագործում էին, նրանց մի մասը շատ հնարավոր է սկսեն չօգտագործել, կամ օգտագործել շատ քիչ:

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը տարվերջին հայտարարել էր, թե 2018-ի այնպիսի տնտեսական զարգացում կլինի, որ ընտրողը հուսախաբված չի զգա իրեն: Ընտրողի և իշխանության հարաբերությունն իհարկե այլ խոսակցության առարկա է, իսկ տվյալ դեպքում Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունը հետաքրիր է ներիշխանական հարաբերությունների համատեքստում: Մասնավորապես, 2018-ի հունվարի մեկից իսկ մեկնարկած գնաճի նոր ալիքը, որն ունի շարունակության այսպես ասած բոլոր հիմքերը, արդյո՞ք ապրիլին մոտ առաջացնելու է իրավիճակ, երբ կառավարությունը կհայտարարվի ընտրողին հուսախաբ անող, դրանից բխող բոլոր հետևանքներով: Հատկապես, որ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, թե տնտեսական աճը պետք է շոշափելի և զգալի լինի քաղաքացիների համար:

Առայժմ քաղաքացիների համար շոշափելի և զգալի է միայն գների աճը: Ու չի նշմարվում քիչ թե շատ համոզիչ հեռանկար, որ գոնե դրա հետևից հանրությունը կզգա ու կշոշափի տնտեսական աճը: Կարեն Կարապետյանի, այսպես ասած, թույլ տեղը համարվում կամ մատուցվում էր անվտանգության, արտաքին քաղաքականության ոլորտը, սակայն ինչպես երևում է՝ Կարապետյանը կարող է սայթաքել այնտեղ, որտեղ ամենից քիչն էր սպասում:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում