Wednesday, 15 07 2026
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ

88-ի շարժում-30. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատմական այցն Արցախ

Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը (ռումինահայ, աշխարհիկ անունն է՝ Լևոն Կարապետ Աբրահամի Պալճյան) գահակալել է 1955-94թթ-ին: 88-ի համազգային շարժումը մեկ օրում չի ծնվել. Արցախի խնդիրը խորհրդային իշխանությունների առջև բարձրացվել է բազմիցս, այդ թվում` Ամենայն Հայոց 130-րդ կաթողիկոսի կողմից: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Էջմիածին» ամսագրի 1956 թվականի մայիսյան համարում «Պաշտոնական ընդունելություններ» խորագրի ներքո հրապարակված է այսպիսի մի հաղորդագրություն. «1956 թվականի մայիսի 12-ին ՍՍՌՄ Մինիստրների Սովետի նախագահ Ն. Ա. Բուլգանինը ընդունեց Ամենայն Հայոց Ծայրագույն պատրիարք և կաթողիկոս Նորին Ս. Օծություն Տ.Տ. Վազգեն Ա-ին: Ընդունելությանը ներկա էին ՍՍՌՄ Մինիստրների Սովետին կից Կրոնական պաշտամունքների գործերի խորհրդի նախագահ Ի. Վ. Պոլյանսկին, Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին կից Հայ եկեղեցում գործերի խորհրդի նախագահ Հ.Գ. Գրիգորյանը և ՍՍՌՄ Մինիստրների Սովետի նախագահի Արձանագրության պետ Ե.Ա. Տարաբրինը»:

Ժլատ պաշտոնական տեղեկատվությունը լռում է, բայց այս հանդիպման ընթացքում Վեհափառը քննարկել է նաև ԼՂ հարցը: Հայտնի է, որ 1955-ի վերջերին, դեռևս նորաօծ Վազգեն Ա Վեհափառը նամակ է հղել ԽՍՀՄ կառավարության ղեկավար Նիկոլայ Բուլգանինին: Ի թիվս եկեղեցական զանազան հարցերի Վեհափառ Հայրապետը խնդրում էր Էջմիածնի ենթակայությանը փոխանցել մի շարք եկեղեցիներ, որոնց թվում’ Գանձասարի վանքը: 1956թ-ին արդեն, իր արտասահման կատարած առաջին հովվապետական ուղևորության ավարտին, Մոսկվայում, հանդիպելով Բուլգանինի հետ, Վազգեն Ա-ն նրան է փոխանցում նաև մի երկրորդ նամակը, որտեղ արծարծվում են արդեն Խորհրդային Հայաստանի տարածքային հարցեր: Իբրև հիմնավորում այդ պահանջների ներկայացվում է Մայր հայրենիք վերադառնալ ցանկացող սփյուռքահայությանը հայրենի տարածքներում բնակեցնելու փաստարկը: Մայր Աթոռի արխիվում պահվող մեքենագիր մի փաստաթղթում Վազգեն Վեհափառը իր այդ հանդիպումների մասին պատմում է. «1956-ին իմ առաջին ուղևորության վերադարձից հետո Մոսկվա 12 մայիս 1956-ին ունկնդրություն ունեցա Կրեմլում, Մինիստրների Սովետի նախագահ Մարշալ Բուլգանինի մոտ: Մարշալին ներկայացրեցի մի դիմումնագիր բաղկացած յոթը կետերից եկեղեցական հարցերի վերաբերյալ, ինչպես օրինակ նոր Վեհարանի շենքի վերադարձը, տպարանի հիմնումը և այլն: Այդ բոլոր հարցերին մարշալը դրական լուծում տվեց: Այս առթիվ ես ներկայացրեցի նաև մի դիմում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, առաջադրանքով, որ արդար կլինի և օրինական Ղարաբաղի մարզի միացումը Սովետական Հայաստանին: Մի ամիս հետո Երևանում ինձ հայտնի դարձավ, որ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ իմ դիմումին ընթացք է տրվել և այն ուղարկվել Սովետական Միության բոլոր հանրապետություններին ի քննարկում: Իսկ երկու ամիս անց, Հայաստանի Մինիստրների Սովետի նախագահ Անտոն Քոչինյանը ինձ հրավիրեց իր մոտ և հայտնեց, որ Ղարաբաղի վերաբերյալ իմ առաջադրած հարցը պետք է նկատել փակված»:

Վեհափառի բոլոր այս ջանքերն անօգուտ էին, Վազգեն Ա-ն չի կարողանում արժանանալ անգամ ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Խրուշչովի ընդունելությանը: Միակ բանը, որը այդ տարիներին քիչ թե շատ կարող էր բավարարել Վազգեն կաթողիկոսին, 1957թ-ին Բաքու և Ղարաբաղ կատարած այցն էր: Այն եղավ Վեհափառի առաջին և վերջին այցը Արցախ: Բաքվի եկեղեցում արտասանած իր քարոզում Վազգեն կաթողիկոսը, անդրադառնալով նախորդ տարի արտասահման կատարած իր ուղևորությանը, հատկապես ընդգծում է, որ արտասահմանի հայությունը հետաքրքրված է Ադրբեջանի, մասնավորապես, Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայերով: Կիրովաբադի հայկական եկեղեցում ևս Վեհափառ Հայրապետին ճոխ ընդունելություն է ցուցաբերվում: Սեպտեմբերի 25-ին կաթողիկոսն իր շքախմբով հատում է Ղարաբաղի սահմանը: Վեհափառ Հայրապետը հանգրվանում է Ստեփանակերտում, այցելում է Շուշի, Գանձասար և Ամարաս: Առանձնապես տխուր էր պատկերը Շուշիում:

«Մենք դառն կսկիծով ականատես եղանք աննկարագրելի մի տեսարանի: Բացի փլված գմբեթից, եկեղեցու բոլոր դռներն ու պատուհանները հանված էին, երբեմնի այս աղոթավայրը ուղղակի վեր էր ածվել անասունների ախոռի: Մենք և մեր ուղեկիցները ականատես եղանք, թե ինչպես երկու կովեր նիրհում էին եկեղեցու սեղանի վրա, իսկ եկեղեցու ամբողջ հատակը լեցուն էր անասնաղբով»,- մեկ տարի անց Հայ եկեղեցու գործերի նախագահին հղած իր բողոքագրում նշում է Վեհափառ Հայրապետը:

Դեռ Ստեփանակերտում կաթողիկոսը ադրբեջանական իշխանություններին ներկայացնում է հայկական եկեղեցիների մի ցանկ’ ակնկալելով դրանց վերաբացումը: Վեհափառ Հայրապետը խնդրում էր Հայ եկեղեցու տնօրինմանը վերադարձնել Գանձասարը, Ամարասը, Ստեփանակերտի աղոթատունը, Կիրովաբադի շրջանում գտնվող Չոլակ կոչվող ուխտավայրը, Նուխի, Զաքաթալա, Նախիջևան քաղաքի եկեղեցիները: Վեհափառը խնդրում է նաև «տեղական իշխանությունների օգնությամբ Շուշիի հայկական մայր եկեղեցին մաքրել աղբից, դռներ ու լուսամուտներ պատրաստել’ այնտեղ նախիրի մուտքը արգելելու համար»: Վեհափառի այս խնդրանքը ևս անտեսվում է: Միայն 1989-ին, ղարաբաղյան շարժումից հետո, Վազգեն Ա Կաթողիկոսին բախտ է վիճակվում հայրապետական կոնդակով վերահաստատել Արցախի թեմը: 88-ի շարժման օրերին Վեհափառը ժողովրդի հետ էր` իր մտքերով ու աղոթքներով: Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը փորձում էր իր հայրապետական հորդորներով հայ ժողովրդին հետ պահել փորձություններից:

Հայաստանում կոմունիստական իշխանության տապալման հաջորդ օրը` օգոստոսի 5-ին Գերագույն խորհրդի նորընտիր նախագահ Լևոն Տեր– Պետրոսյանը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` իր հարգանքի տուրքը մատուցելու և ստանալու Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը: Վազգեն Առաջինը շնորհավորեց Տեր-Պետրոսյանին: Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորանքի մեջ ասվում էր. «Սուրբ Էջմիածնից հղում ենք մեր աղոթքը և մեր օրհնությունը վերածնվող մեր հայրենի հարազատ պետության, անձամբ Ձեզ և Ձեր բոլոր ազնիվ գործակիցներին: Ողջ լերուք զորացյալ սուրբ հոգվով, զի Աստված ընդ մեզ է, ամեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում