Սեպտեմբերից համացանցում շշուկներ են պտտվում, որ 20-ամյա Քայլի Ջենները և 25-ամյա Տրևիս Սկոտը պատրաստվում են ծնող դառնալ։ Սակայն այսօր տաբլոիդները հայտնել են, որ զույգը հեռացել է միմյանցից առաջնեկի ծննդից մի քանի ամիս առաջ։
Չնայած Քայլի Ջենները դեռևս պաշտոնապես չի հաստատել իր հղիության մասին լուրերը, երկրպագուները շարունակում են Քայլիին և Սկոտին շնորհավորել։

RadarOnline.com-ը, հղում անելով ներքին աղբյուրներին, հայտնում է, որ տարեվերջը տխուր է եղել Քայլիի համար, քանի որ Տրևիսը հեռացել է նրանից։
«Նա վերջապես իր մեջ ուժ է գտել ասելու Քայլիին, որ սիրում է նրան և մշտապես կօգնի՝ կապված երեխայի հետ, սակայն այլևս չի ցանկանում շարունակել այդ հարաբերությունները։ Ջենները հուսահատվել է, նա դեռևս չի կարողանում հավատալ տեղի ունեցածին»,-գրում է պարբերականը։








































