Friday, 10 07 2026
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը

Հրազդանում կինը զուգարանում տղա երեխա է ծննդաբերել, թողել է զուգարանակոնքի մեջ՝ մինչև երեխայի մահանալը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ստեփանյանի նախագահությամբ ավարտվել է Լենա Մ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

2017 թվականի մայիսի15-ին, ժամը 15-ն անց 10-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի 10-րդ հասցեում գտնվող՝ Կոտայքի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի դիմացի կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա, թղթե արկղի մեջ՝ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված՝ հայտնաբերվել է նորածին երեխայի դի:

Օրեր անց՝ մայիսի 23-ին, ոստիկանության բաժին բերման է ենթարկվել Հրազդանի 40-ամյա բնակչուհի Լենան:

Վերջինս խոստովանական ցուցմունք է տվել, որ 2017 թվականի մայիսի 11-ի առավոտյան իր բնակարանի լողասենյակում առանց բժշկական միջամտության ծննդաբերել է արական սեռի երեխա, ով առաջին ճիչն արձակել ու… մահացել է…

Նույն օրն ինքը նորածնի դին փաթեթավորել է պալիէթիլենային տոպրակով, դրել է թղթե արկղի մեջ, տեղափոխել է Շահումյան փողոցին հարակից անտառային կանաչապատ տարածք, դրել է խոտերի մեջ ու հեռացել է:

Լենան ամուսնալուծված է, նրա խնամքին 2 անչափահաս երեխաներ կան:

Նախաքննական մարմինը Լենա Մ.-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածով՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսի 11-ին, ժամը 10-ի սահմաններում Լենա Մ.-ն իր բնակարանի լոգարանի զուգարանակոնքին նստած՝ առանց բժշկական միջամտության ու որևէ մեկի օգնության ծննդաբերել է արական սեռի երեխա:

Երեխան ճչացել է, մայրը համոզված է եղել, որ երեխան ողջ է: Սակայն երեխային կյանքից զրկելու դիտավորությամբ՝ ծննդաբերությունից անմիջապես հետո գտնվելով խիստ հուզմունքի ու տրավմատիկ վիճակում, Լենան նորածնին մեկ ժամից ավելի անօգնական, առանց խնամքի ու կերակրելու թողել է լոգարանի զուգարանակոնքի մեջ: Նորածինը մեխանիկական շնչահեղձության՝ շնչառական ուղիները օտար մարմիններով՝ հեղուկով, այդ թվում և՝ պտղաջրերով փակվելու հետևանքով մահացել է:

2-3 օր անց ստվարաթղթե արկղով նորածնի դին Լենան տեղափոխել է Շահումյան փողոցին հարակից անտառապատ տարածք, արկղը դրել է թփերի մեջ ու հեռացել է:

Մեղսագրված արարքի համար Լենան իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է:

Գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Ըստ ամբուլատոր դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության՝ Լենա Մ.-ն հոգեկան հիվանդությամբ չի տառապել ու չի տառապում, նա ճանաչվել է մեղսունակ:

Իրավախախտումը կատարելու պահին հաշիվ է տվել իր գործողություններին, դրանք ղեկավարել է: Արարքը կատարելու պահին Լենա Մ.-ն գտնվել է «խիստ հուզմունքի ու տրավմատիկ հոգեվիճակում, որը էական կազմալուծող ազդեցություն չի ունեցել նրա հոգեկան գործունեության վրա, ինչն արտահայտվել է վարքի ու գործողությունների նպատակաուղղվածությամբ, դրանց գիտակցական վերահսկողության հարաբերական պահպանմամբ»:

Դատարանը հաշվի է առել, որ Լենայի խնամքին են երկու անչափահաս երեխաները՝ 15 և 14 տարեկան:

Դատարանն արձանագրել է, որ Լենա Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածով՝ «մոր կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաև հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը»:

Դա համարվում է դիտավորությամբ կատարվող միջին ծանրության հանցագործություն, որի համար օրենքով նախատեսված է միայն ազատազրկման ձևով պատիժ, առավելագույնը՝ 5 տարի ժամկետով:

Դատարանը Լենա Մ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածով և դատապարտել է 1 տարի 6 ամիս իրական ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի Լենա Մ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե դատավճիռը օրինական ուժի մեջ մտնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում