Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Կարապետյանը տեղափոխեց գնդակը Սերժ Սարգսյանի դաշտ

Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանին Կարեն Կարապետյանի հարցազրույցի թերևս ամենաուշագրավ դրվագն այն էր, որ Կարապետյանը, ըստ էության, առաջին անգամ բացահայտ հայտարարեց, որ 2018-ի վարչապետի հարցում անորոշությունը բացասաբար է ազդում տնտեսության և բիզնեսի վրա: Այն, որ ցանկացած անորոշություն, առավել ևս պետության առաջին դեմքի մասով անորոշություն բացասաբար է ազդում և ոչ դրական սպասումներ է հաղորդում բիզնեսին, աքսիոմատիկ ճշմարտություն է, և Կարապետյանը բարձրաձայնում է հենց դա: Մյուս կողմից, սակայն, կոնկրետ իրավիճակը առաջացնում է կոնկրետ հարցեր:

Մասնավորապես, այդ ճշմարտությունն ազդարարելով հանդերձ, ի՞նչ է, ի վերջո, ուզում Կարեն Կարապետյանը: Նա ուզում է, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ բան հայտարարի և ցրի՞ անորոշությունը, այդպիսով նաև դրական ազդակներ փոխանցի բիզնեսին, թե՞ ուզում է պարզապես տնտեսական կյանքում հանրության համար շոշափելի առաջընթացի բացակայության համար պատասխանատվությունը դուրս գրել Սերժ Սարգսյանի ստեղծած անորոշության վրա: Ո՞րն է Կարեն Կարապետյանի նպատակը, հարցին փաստորեն առաջին անգամ անդրադառնալու իմաստը: Կարեն Կարապետյանն այդ մասին, օրինակ, ասե՞լ է Սերժ Սարգսյանին: Ինչո՞ւ չի ասել, եթե չի ասել, իսկ եթե ասել է, ապա ի՞նչ է պատասխանել Սերժ Սարգսյանը:

Ընդ որում՝ այդ հարցերը ամենևին զուտ լրագրողական կամ հանրային հետաքրքրության ոլորտից չեն, որպեսզի պատասխաններն էլ դիտվեն զուտ այդ հետաքրքրությունը սպառելու միջոց: Այդ հարցերին պատասխանելով՝ Կարեն Կարապետյանը կարող է գոնե փոքր-ինչ ցրել անորոշությունն ու որոշակի ազդակներ հղել բիզնեսին: Մյուս կողմից՝ ինչո՞ւ է Կարապետյանն այդ հանգամանքը խոստովանում կամ բացահայտում հիմա, երբ կա շատ կոնկրետ տնտեսական իրողությունների համար պատասխան տալու անհրաժեշտություն, քանի որ 7 տոկոս տնտեսական աճի վերաբերյալ կառավարության հավաստիացումները, կարծես թե, այնքան էլ չեն դիմանում քննադատությանը, և տնտեսագետները բավականին դյուրությամբ ցույց են տալիս, որ աճի այդ ցուցանիշը ոչ այնքան կառավարության սպասվածից ավելի աշխատանքի արդյունքն է, այլ ավելի շատ ստացվել է բարենպաստ գործոնների բերումով, քանի որ մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների մասով, մեծ հաշվով, չկա որևէ սկզբունքային փոփոխություն, և դրա վկայությունն է նաև այն, որ հարցազրույցի տնտեսական մասում Կարեն Կարապետյանը գործնականում չի ասում ոչինչ, և այդ վակուումը լցնելու համար էլ ապահովվում է տնտեսական բլոկի նախարարների հոծ ներկայություն:

Իհարկե, այնպես չէ, որ նախարարները շատ բան են ասում, թեև, ինչ խոսք, անհրաժեշտ է արձանագրել, որ «Տեսլա»-ի հետ արևային էներգիայի կուտակման կայան կառուցելու շուրջ բանակցությունն, անկասկած, կարևորագույն նախաձեռնություն է Հայաստանի համար, և այն պետք է ողջունել՝ ակնկալելով, որ վարչապետի 2018-ի անորոշությունը չի խանգարի «Տեսլա»-ի հետ վերջնական համաձայնությանը: Այդ ամենով հանդերձ՝ Կարապետյանի տնտեսական պատասխանները համոզիչ չեն, և նաև այդ պատճառով է առավել ընդգծված դառնում այն, որ փաստորեն առաջին անգամ Կարապետյանը խոսում է 2018-ի անորոշության հետևանքի մասին՝ այն դեպքում, երբ ավելի վաղ հայտարարել էր և հարցազրույցի ընթացքում էլ ասում է, որ այլևս չի խոսելու այդ թեմայով: Բայց ոչ միայն այլևս խոսում է, այլ ասում է մի բան, որը մինչ այդ երբեք չէր ասել և ըստ էության՝ ասում է ավելի առանցքային բան, քան վարչապետի պաշտոնում մնալուն պատրաստ լինելը:

Ըստ էության, Կարեն Կարապետյանը գնդակը տեղափոխում է Սերժ Սարգսյանի դաշտ, և այժմ պետք է տեսնել, թե ինչ է անելու և ասելու Սերժ Սարգսյանը: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ մինչ այդ Սարգսյանը կարծես թե դրական էր արտահայտվել Կարապետյանի կառավարության արդյունքների և նպատակային ցուցանիշների մասին՝ հայտարարելով նաև, որ նա օգտակար վարչապետ է և մարդ: Փաստորեն, Կարեն Կարապետյանը լրիվ հակառակ պատասխան է տալիս՝ ասելով, որ Սերժ Սարգսյանն օգտակար չէ, քանի որ անորոշություն է թողնում, ինչը վնաս է բիզնեսին և տնտեսությանը: Պետք է ենթադրել, որ Կարապետյանը Սարգսյանի գովեստում նկատել է վտանգ կամ խաբկանք, զգոնության բթացման միտում, ինչի համար էլ անմիջապես գնդակը վերադարձնում է Սերժ Սարգսյանի դաշտ:

Ի՞նչ են անելու այդ պարագայում ՀՀԿ-ականները՝ նրանք կրկնելու են Կարե՞ն Կարապետյանին, հատատելու, որ վարչապետի հարցում անորոշությունը լավ բան չէ, թե՞ կրկնելու են իրենց և ավելին՝ հայտարարելու են, որ անորոշ բան չկա, և վարչապետը լինելու է Սերժ Սարգսյանը: Կարեն Կարապետյանն այդ իմաստով նաև փաստի առաջ է դնում ՀՀԿ-ականներին: Նրանք կա՛մ իրեն պետք է կրկնեն, կա՛մ արդեն պետք է Սերժ Սարգսյանին «հռչակեն» վարչապետ՝ այդպիսով նաև, կամա թե ակամա, ֆալստարտի վիճակում դնելով Սարգսյանին: Կարապետյանն այդ իմաստով սրում է խաղը՝ պասիվ պաշտպանությունից անցնելով ակտիվ հակագրոհի, հարցն այն է, թե ինչի պատճառով՝ ավելի ինքնավստահ զգալո՞ւ, թե՞ հակառակը՝ ոտքի տակ հողը աստիճանաբար ավելի թույլ շոշափելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում