Քարդաշյանների հայտահայտ կլանը տանը տոն է կազմակերպել մեծերի ու փոքրերի համար։ Քրիս Ջենների կալիֆորնիական առանձնատանը կայացել է Քարդաշյան ընտանիքի սուրբծննդյան երեկոն։ Միջոցառմանը ներկա են եղել ոչ միայն ռեալիթի շոուի աստղերը, այլև նրանց ընկերները՝ Թոնի Բեքսթոնը, Քրիստինա Ագիլերան և շատ այլ հայտնի մարդիկ։
Քրիսի տունը զարդարված է եղել մի քանի տոնածառերով, իսկ երեխաներին ողջ երեկո զվարճացրել է Սանտա-Կլաուսը։ Քիմ Քարդաշյանը տոնից բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել Snapchat-ում։ Քիմը երկրպագուներին ցուցադրել է նաև Քլոե Քարդաշյանի կլորացած փորը։
Բոլոր հրավիրյալները եղել են էֆեկտիվ կոստյումներով։ 20-ամյա Քայլի Ջենները, ով, ըստ շշուկների, նույնպես հղի է, ըստ ամենայնի, բաց է թողել ընտանեկան միջոցառումը, նա ոչ մի լուսանկարում ու տեսանյութում չի երևում:








































