Սանտա Կլաուսը սկսել է իր 62-րդ շուրջօրյա ուղևորւթյունը՝ երեխաներին Սուրբ Ծննդի առիթով շնորհավորելու համար։
Ամանորյա հրաշագործը եղնիկներով դուրս է եկել Հյուսիսային բևեռի իր նստավայրից դեկտեմբերի 23-ի առավոտյան։
Իրական ժամանակի ռեժիմում նրա տեղաշարժին հետևել հնարավոր է ԱՄՆ-ի և Կանդայի ՀՕՊ միացյալ հրամանատարության (NORAD) կայքում։
Նախագիծը գործարկվել է 1955 թվականին, երբ Կոլորադո նահանգի խոշոր հանրախանութներից մեկը զետեղել էր գովազդ՝ կոչ անելով երեխաներին զանգահարել Սանտա Կլաուսին՝ նշելով սխալ հեռախոսահամար։
Սխալի պատճառով զանգերին ստիպված է եղել պատասխանել ՀՕՊ մայրցամաքային հրամանատարության թեժ գծի օպերատորը։









































