Friday, 10 07 2026
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է

Թուրքիայում ծանոթությունների կայքում երկրորդ կին են փնտրում Սիրիայից

Evlilikci.com պլատֆորմը պարծենում է, որ դա Թուրքիայում առաջին նմանատիպ ծառայությունն է և երրորդը աշխարհում՝ Մեծ Բրիտանիայի և Ինդոնեզիայի համանման նախագծերից հետո:.

Պորտալը նախատեսված է տղամարդկանց և կանանց համար, որոնք ցանկանում են բավարարել իրենց սեքսուալ պահանջմունքները՝ միաժամանակ «չվառվելով», ինչպես նաև նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց համար գտնել ամուսնացած կին կամ տղամարդ:

Թուրքիայի Կանանց միավորման ֆեդերացիան (TKFD) դատախազությանը գանգատվել է պլատֆորմից. «Այդ կայքը օգտագործում է կանանց մարմինը, որպեսզի գործի դնի գենդերային խտրականություն՝ դրա համար կիրառելով կրոնական ծեսեր»,- նշվել է TKFD-ի հայտարարության մեջ:

Տեղեկատվության և հաղորդակցության վերահսկողության թուրքական ծառայության որոշմամբ կայքը փակվել է, բայց դա այդ տեսակի միակ պլատֆորմը չէ: Համանման ծառայություններ են տրամադրում, օրինակ, Second Wife և «Սիրիացի կանայք» ծառայությունները: Սիրիացի կանայք Թուրքիա են փախչում պատերազմի պատճառով: «Պատերազմի պատճառով այս կանանց հոգեկան աշխարհը վնասվել է, ամուսնանալը նրանց համար օգտակար է: Դուք կարող եք աջակցել այս կանանց, որպեսզի իրենք իրենց լավ զգան»,- ասվում է կայքում:

Շանլըուրֆայի բնակչուհին, որն անվտանգությունից ելնելով չի հայտնել իր անունը, ասել է, որ ամուսիններն ավելի հաճախ են կանանց սպառնում դժգոհության կամ կոնֆլիկտի դեպքում «իրենց կին բերել Սիրիայից». «Եթե քեզ վատ պահես, երկրորդ կին կբերեմ Սիրիայից»:

Նրա խոսքով՝ փոխվել է ֆինանսական մոտեցումը բազմակնության հանդեպ: «Նախկինում երկրորդ անգամ ամուսնանում էին առաջին հերթին հարուստները: Դրա համար պետք էր ունենալ համապատասխան կարողություն: Իսկ այժմ ավելի հեշտ է. երկրորդ կին կարող է ունենալ ցանկացած մեկը»,- ասել է DW-ի զրուցակցուհին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում