Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Ադրբեջան-ԵՄ համաձայնագիրը՝ խոչընդոտների առաջ. տարաձայնությունը տեղափոխվել է «ղարաբաղյան հարթակ»

«Ադրբեջանի բանակցությունները ԵՄ-ի հետ դեռ ընթացքի մեջ են։ Խոսում էին, որ մինչև տարեվերջ հնարավոր է ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն։ Մոտավորապես մեկ տարվա ընթացքում 9 փուլի բանակցություն է եղել, բայց փաստաթուղթը չի հասել այն մակարդակի, որ այն ստորագրվեր մինչև նոյեմբեր կամ նոյեմբերից հետո։ Հետագայում էլ հայտարարվեց, որ այս տարի փաստաթուղթը չի ստորագրվելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը։

Մեր զրուցակիցն ընդգծում է՝ կա սկզբունքային մեծ տարբերություն Հայաստանի ստորագրած փաստաթղթի և Ադրբեջանի առաջարկած փաստաթղթի միջև։ «Ադրբեջանը ԵՄ-ին առաջարկել է ստորագրել ռազմավարական համագործակցության պայմանագիր։ Ասում են՝ առաջին անգամն է, որ գործընկեր պետությունը դիմում է ԵՄ-ին նման առաջարկությամբ»,- ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքերով՝ ԵՄ-Ադրբեջան բանակցությունները շատ ծանր են ընթանում, որովհետև կան սկզբունքային անհամաձայնություններ. «Այն բաղկացած է լինելու 3 բաժնից, Ադրբեջանը հիմնականում շեշտը դնում է քաղաքականությանն ու անվտանգությանը վերաբերող բաժնի վրա։ Երկրորդ բաժինը՝ ապրանքաշրջանառություն և առևտուր, երրորդը՝ տնտեսություն, սոցիալական և հումանիտար այլ հարցերում համագործակցելու մասին է։ Այս առումով Ադրբեջանի համար սկզբունքային է, որ լուծվի առաջին բաժինը, իսկ մյուս երկուսը քննարկվեն և բանակցվեն միաժամանակ։ Մինչդեռ Եվրամիության համար կարևոր է, որ բոլոր հարցերը քննարկվեն միաժամանակ»։

Արդյոք Ղարաբաղյան հակամարտության հետ կապված դրույթը Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի կարող է տարբերվել Հայաստան-ԵՄ համաձայնագրի նույն դրույթից, Լաուրա Բաղդասարյանն արձագանքեց. «Շատ տրամաբանական հարց է։ Ամբողջ խնդիրն էլ հենց դա է՝ ինչո՞ւ Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի տեքստն այսքան երկար բանակցվում է և ինչ խորքային հակասություններ կան։ Ադրբեջանը համարում է, որ ինքը եվրոպական կառույցների համար այնքան կարևոր է, որքան այդ կառույցներն իր համար, և ի սկզբանե փորձ է անում արտոնյալ պայմաններով հարաբերվել։ Հակասությունները հիմնականում Ադրբեջանի ակնկալիքների ու ռեալ քաղաքականության միջև է։ Այս խորքային հակասությունը տեղափոխվել է Ղարաբաղյան հակամարտության և հակամարտության ձևակերպումների հարթակ։Ադրբեջանի համար կարևոր է տարածքային ամբողջականության ձևակերպումը և միայն դա։ Մինչդեռ ՀՀ-ԵՄ համաձայնագրում արձանագրվել են երեք միջազգային դրույթները, որոնց շուրջ ընթանում են բանակցությունները։ Ես չեմ կարող միանշանակ կանխատեսում անել՝ միայն տարածքային ամբողջականության դրույթը կլինի Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում, թե՞ ոչ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում