Thursday, 06 06 2024
14:30
Ճապոնիայի կայսրը կայցելի Միացյալ Թագավորություն
Իսրայելը չի դադարեցնի պատերազմը բանակցությունների համար
14:10
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին չեղարկել COP29-ն Ադրբեջանում անցկացնելու որոշումը
Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել. նկատվում է դրական դինամիկա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
ՀՀ-ն 30 տարի պատերազմի էր պատրաստվել Ադրբեջանի դեմ, բայց կռիվը նաև ՌԴ-ի և Թուրքիայի հետ էր
Ժամանակակից պատերազմը նյարդերի պայքար է, հաղթանակը պահանջվում է համառ կամք, չընկրկել
«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու
Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով
Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով
Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են. Գնել Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին
Մինչև 2029-ը կառուցելու ենք ֆուտբոլի 3 մարզադաշտ. վարչապետը՝ Հայաստան-Վրաստան համատեղ հայտի մասին
13:00
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
12:45
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
2018-ին կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00
Արմեն Ղազարյանն ընդունել է FRONTEX-ի պատվիրակությանը
Վլադիմիր Պուտինը կպայմանավորվի միայն Միացյալ Նահանգների հետ. ուկրաիանական «մսաղացը» կտեւի առնվազն եւս մեկ տարի

Կարագը, սուրճը, թռչնամիսը, ցիտրուսային և այլ ներկրվող ապրանքներ կթանկանան

Հունվարի 1-ին հաշված օրեր են մնացել, և մեր հանրությունը սրտատրոփ սպասում է, թե ամանօրյա տոներից, կերուխումից ու խումհարից աչք բացելուց հետո, երբ առաջին անգամ գնումների համար խանութ կմտնի, իր առօրյա սննդամթերքի կամ կենցաղային իրերի համար ցուցափեղկերի վրա ինչ գներ կհայտնաբերի: Չէ որ հունվարի 1-ից հետո երկու իրավական փաստաթղթեր կմտնեն ուժի մեջ և իրենց հետ թանկացում կբերեն: Մենք արդեն գիտենք, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ՀՀ հարկային նոր օրենսգրքին, որի կիրառման արդյունքում չորս խումբ ապրանքատեսակների՝ ծխախոտի, ալկոհոլի, բենզինի և սեղմված գազի ակցիզային հարկերը կբարձրանան: Հատկապես վերջին երկուսը գնագոյացնող ապրանքներ են, և նրանց թանկացումը մուլտիպլիկատիվ էֆեկտով բարձրացնելու է գրեթե բոլոր ապրանքների ու ծառայությունների գները, որոնցից մենք օգտվում ենք:

Թանկացում բերող մյուս հանգամանքը այն 800-900 անուն ապրանքների մաքսազերծման դրույքաչափերի բարձրացումն է, որը տեղի է ունենալու Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում: Եթե այդ ապրանքները ներկրվելու են երրորդ երկրներից, այսինքն՝ ոչ ԵԱՏՄ երկիր Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից ու Ղրղըզստանից, նրանց մաքսազերծման արժեքը 5-20 և ավելի տոկոսով բարձրանալու է: Իսկ այդ ապրանքները մեզ համար ամենօրյա օգտագործման ապրանքներ են: Մենք արդեն ներկայացրել ենք, որ հունվարի 1-ից 10-20 տոկոսով բարձրանալու է շաքարավազի մաքսազերծումը:

Տարբեր չափերով կբարձրանան, օրինակ, ներկրվող և մեր հանրության ամենօրյա սնունդը հանդիսացող թռչնամսի, կարագի ու կաթնային մածուկի, ձվի, ցիտրուսային մրգերի, սուրճի մաքսազերծման դրույքաչափերը: Օրինակ, պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2017թ. առաջին կիսամյակում ներկրվել է 16 մլն 148 հազար դոլար արժողությամբ 15․5 տոննա թռչնամիս: Այդ ապրանքից տարբեր չափերով ներկրվում է Բելգիայից, Բրազիլիայից, Գերմանիայից, Հունգարիայից, ինչպես նաև՝ ԵԱՏՄ երկրներ Բելառուսից ու ՌԴ-ից: Բելառուսից շատ քիչ է ներկրվել, իսկ ՌԴ-ից ներկրվել է 1657 տոննա: Այսինքն՝ ԵԱՏՄ այս երկու երկրներից միասին ներկրվել է գրեթե 9 անգամ պակաս թռչնամիս, քան երրորդ երկրներից է ներկրվել:

Նույնը վերաբերում է նաև նշված մյուս ապրանքներին: Եվ ընդհանրապես, երրորդ երկրներից ներկրումն էապես գերազանցում է ԵԱՏՄ երկրներից ներկրման ծավալները: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ԱՊՀ երկրներից, գրեթե նույնն է, թե ԵԱՏՄ երկրներից ներմուծումը կազմում է Հայաստանի ներմուծման 34․5 տոկոսը, որի գերակշիռ մասը՝ 30․4 տոկոսը բաժին է հասնում ՌԴ-ին: ԵՄ-ին բաժին է ընկնում ներմուծման 23․1 տոկոսը, իսկ այլ երկրներին՝ 42․4 տոկոսը: Այսինքն՝ մեր ներմուծման 65․5 տոկոսը ԵԱՏՄ-ի հետ կապ չունի, և այդ հատվածի համար մաքսազերծման դրույքաչափերը բարձրանալու են, ինչը հանգեցնելու է ՀՀ մտնող այդքան ապրանքատեսակների թանկացմանը: Շատ պարզագույն բանաձև է, որ եթե ապրանքի կամ ծառայության գնագոյացնող բաղադրիչներից մեկի արժեքը բարձրանում է, դա բարձրացնում է ընդհանուր արժեքը:

Հաջորդը՝ ՊԵԿ-ի տվյալներով՝ 2017թ. առաջին վեց ամիսներին ՀՀ է ներկրվել մոտ 2361 տոննա կարագ և կաթնային մածուկ: Այս ապրանքատեսակից մեր երկիր ներկրվել է Իտալիայից, Լիտվիայից՝ ավելի քան 20 տոննա, Բելգիայից, Ֆինլանդիայից, Վրաստանից: Ամենաշատը ներկրվել է Նոր Զելանդիայից՝ մոտ 1447 տոննա: Կարագ Հայաստան ներկրվել է նաև ԵԱՏՄ անդամ Ռուսաստանից՝ 22․8 տոննա և Բելառուսից՝ 21 տոննա: Այսինքն ընդհանուր կարագի ներկրման մեջ ԵԱՏՄ-ից ներկրումը բավականին քիչ է:

Շատ հետաքրքիր ապրանքատեսակ՝ սուրճը, առանց որի չենք պատկերացնում մեր առօրյան: Այս տարվա հունվար-հունիս ամիսներին ներկրվել է մոտ 5000 տոննա սուրճ: Այն ներկրվում է բազմաթիվ երկրներից՝ Իսպանիայից, Կամերունից, Կոլումբիայից, Բելգիայից, Գերմանիայից և այլ երկրներից: Ամենաշատը սուրճ ներկրվել է Ինդոնեզիայից՝ 4066 տոննա: Շատ քիչ քանակություն բերվել է նաև ՌԴ-ից: Նույնը վերաբերում է ցիտրուսային մրգերին, որից ներկրվել է 8227 տոննա Բրազիլիայից, Իսպանիայից, Հարավային Աֆրիկայից և այլ երկրներից: 623 տոննա ցիտրուս ներկրվել է նաև Ռուսաստանից: Դա հավանաբար տեղի է ունեցել միջնորդավորված կարգով՝ հավանաբար այն Աբխազիայից է ներկրվում, ինչը ներառվում է ՌԴ-ից ներկրումների ցանկում:

Ահա, մենք ընդամենը մեր ամենօրյա սպառման մի քանի ապրանքներ ներկայացրեցինք, որոնք հիմնականում ներկրվում են ոչ թե ԵԱՏՄ անդամ երկրներից, այլ երրորդ երկրներից: Իսկ այդպես մոտ 850 անուն ապրանքատեսակներ կան մեր սպառողական զամբյուղում: Եվ հունվարի 1-ից կբարձրանան նաև նրանց մաքսատուրքերը, ինչը չի կարող չազդել ընդհանուր գների վրա: Գուցե հունվարի 1-ից դա չազդի, քանի որ այդ ամսին դեռ կվաճառվեն այս տարեվերջին ներկրված ու մաքսազերծված ապրանքները, բայց հետո դա իրեն զգացնել կտա: Եվ եթե ԵՄ անդամ երկրների հետ ունենք GSP+ ռեժիմ, որի դեպքում որոշ արտոնություններ կան, բայց, օրինակ, Ինդոնեզիայի, Բրազիլիայի, Իրանի և շատ այլ երկրների հետ որևէ նման ռեժիմ չունենք: Այնպես որ, ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանի կամ այլ պաշտոնյաների հավաստիացումներին, թե թանկացում չի լինելու, դժվար է հավատալ: Դա նաև հակասում է բիզնեսի տրամաբանությանը կամ ազատ շուկայական հարաբերություններին: Ինչ է, ներկրողները վնասո՞վ են պահելու նախկին գինը, դա անելու են իրենց կուտակած հարստության հաշվի՞ն, թե՞ այնքան գերշահույթ են ստանում, վերջնական վաճառքի մարժան այնքան մեծ է, որ կարող են չբարձրացնել ու նորից շահույթ ստանալ:

Բայց մեր ներկրողները, փորձը ցույց է տվել, որ ոչ թե թանկ ներկրված տվյալ ապրանքախմբի գինն են բարձրացնում, այլ դա անում են առաջանցիկ թեմպետով՝ մինչև նորի կամ թանկի ներկրումը: Այնպես որ, խիստ ռոմանտիկ պետք է լինել, որ հավատալ, թե հաջորդ տարի թանկացում չի լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում