Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն Նիդերլանդների վիզա պետք չէ, քանի որ ինքն իրավունք ունի հավակնելու այդ երկրի քաղաքացիության:
Նա ասել է, որ ինքը նաև այլ երկրներից քաղաքացիություն տրամադրելու առաջարկներ ունի:
«Ես աշխատանքի հրավեր ունեմ Ամերիկայում, Եվրոպայի մի քանի երկրներում: Ես այդպիսի խնդիր չունեմ, ես կարող եմ ցանկացած պահի մեկնել»,-ասել է Սաակաշվիլին ուկրաինական NewsOne հեռուստաալիքի եթերում:
Սաակաշվիլին վստահեցրել է, որ կպաշտպանի իր իրավունքներն Ուկրաինայում:









































