Saturday, 08 06 2024
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը

Սերժ Սարգսյանի պլանը Հայաստան-ՆԱՏՕ օրակարգում

ՆԱՏՕ-ի հայաստանյան շաբաթի շրջանակում Երևան ժամանած ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին ընդունել է նաև Սերժ Սագսյանը: Սարգսյան-Գոթեմյոլեր հանդիպման ընթացքում շոշափված Հայաստան-ՆԱՏՕ հեռանկարների շարքում, պաշտոնական հաղորդագրությունը պարունակում է բավականին ուշագրավ մի նախադասություն. ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը Հանրապետության Նախագահից հետաքրքրվել է նաև Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանում կառավարման նոր համակարգի անցնելու կապակցությամբ իրականացվող գործընթացներով:

Այլ կերպ ասած, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է ներքաղաքական խնդիրներով, կամ պարզ ասած՝ իշխանբության ձևավորման խնդրով, կամ վերադասավորման: Մենք առիթ ունեցել ենք խոսել այն մասին, որ ներքին, ներհամակարգային այդ հարցերում Սերժ Սարգսյանն անկասկած պետք է հաշվի առնի այն, թե իր պլանները ինչպիսի վերաբերմունքի են արժանանալու ուժային կենտրոններում, որոնք Հայաստանի արտաքին գործընկերներն են տնտեսության, քաղաքականության և անվտանգության հարցերում: Դրանց շարքում է անկասկած նաև ՆԱՏՕ-ն, ի վերջո նաև նկատի ունենալով, որ Ռոուզ Գոթեմյոլերը ամերիկացի դիվանագետ է և ընդամենը 6-7 տարի առաջ նա եղել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական և այդ կարգավիճակում նաև հանդիպում ունեցել Սերժ Սարգսյանի հետ:

Ի դեպ, Սարգսյանը և Ռոուզ Գոթեմյոլերը հիշել են իրենց այդ հանդիպումը: Համատեղ այդ հիշողությունը կգրանցվի Սերժ Սարգսյանի ակտիվու՞մ, թե՞ պասիվում, նվազագույնը ՆԱՏՕ կամ ԱՄՆ մասով, շատ դժվար է իհարկե ասել: Սակայն ակնհայտ է, որ խնդիրը օրակարգում է և Երևանն էլ ընդունում է այդ փաստը, բարձրաձայնում այն:

Մյուս կողմից, եթե պաշտոնական Երևանը բարձրաձայնում է այդ մասին, ապա դա ենթադրում է, որ գոհ է այդ օրակարգից: Հարցն այստեղ այն է սակայն, թե ինչ համատեքստում է դրված խնդիրը, ինչ շեշտադրմամբ: Այսինքն, առանցքում Սերժ Սարգսյանի վարչապետության խնդիրն է, թե՞ իշխանության վերադասավորման, նոր բազմաբեվեռ կառուցվածքի և Սերժ Սարգսյանի դե յուրե իշխանությունից հեռանալու պարագայում դրա աշխատանքի, ըստ այդմ նաև դրա հետ միջազգային կառույցների, ուժային կենտրոնների հարեբարակցության, մասնավորապես նկատի ունենալով այն, որ նոր համակարգում փաստացի իշխանական քաղաքական բեվեռ, պետական քաղաքականության այսպես ասած արտաքին գործառույթներ իրականացնող ակտիվ կառույց է ենթադրվում պաշտպանության նախարարությունը:

Դրան զուգահեռ, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, թե նախագաի պաշտոնից հետո Սերժ Սարգսյանին տեսնում է վարչապետի պաշտոնում, կամ այսպես ասած Սերժ Սարգսյանին է տեսնում խորհրդարանական կառավարման մոդելում վարչապետի պաշտոնում: Իհարկե դժվար է Զատուլինի տեսակետը վերագրել պաշտոնական Մոսկվային, սակայն, եթե այն հնչում է, ապա հաստատ գիտակցումով, որ Կրեմլում չի առաջացնելու այսպես ասած դժգոհություն, այլապես Զատուլինը հազիվ թե բարձրաձայներ այդ մասին: Կա՞ արդյոք կոնսենսուս Սերժ Սարգսյանի վարչապետության հարցում Մոսկվայի և Արևմուտքի միջև: Անկասկած է, որ եթե կա այդպիսի հարց, ապա Սարգսյանը որոշում կկայացնի միայն կոնսենսուսի պարագայում, թերևս պատկերացնելով հակառակ դեպքում «միակողմանի» արտաքին «լեգիտիմությամբ» վարչապետության հետևանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում