Monday, 13 07 2026
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:50
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:40
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:30
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը դեպրեսիայի մե՞ջ է. մի քանի շաբաթ է՝ ոչինչ չի գրում սոցցանցերում. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ապագայի վերաբերյալ ոչ մի ակնարկ չի անում: Բրիտանական, իտալական ու հայկական լրատվամիջոցները ողողված են նրա մասին տեղեկություններով, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, լռում է: Մի քանի շաբաթ է՝ սոցիալական ցանցերում ոչ մի հրապարակում չի անում. ոչ տոնում է թիմի հաղթանակները, ոչ էլ հանդիպումներից առաջ հաղթական տրամադրվածություն ունենալու վերաբերյալ գրառումներ կատարում, թեև նախկինում նման սովորություն ուներ:

Մխիթարյանի վերջին հրապարակումը թվիթերում, ֆեյսբուքում և ինստագրամում եղել է նոյեմբերի 24-ին: Նա իր էջերը հանձնել էր երեխաներին՝ այդպիսով իր աջակցությունը հայտնելով Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ: Ժամանակավորապես էր հանձնել, սակայն այդ օրվանից դեռևս չի վերադարձել սոցիալական ցանցեր: Նման պայմաններում դժվար է կռահել՝ ինչպես է պատրաստվում դասավորել ապագա կարիերան, սակայն մի բան պարզ է, որ բարձր տրամադրություն ունենալու ու այդ մասին սոցիալական ցանցերում կիսվելու տրամադրություն չունի: Նախկինում մեկ առիթով նշել է, որ վատ տրամադրություն ունենալու ու զայրացած լինելու դեպքում ճիշտ է համարում է ընդհանրապես չխոսել:

Image result for Հենրիխ Մխիթարյանը

Նախորդ մրցաշրջանում նա նույնպես նման իրավիճակում էր, սակայն այդ մասին խոսել չէր խուսափում: Մշտապես նշում էր, որ պայքարելու է կազմում հաստատվելու ու թիմին օգտակար լինելու համար: Մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ, պատասխանելով «Հայկական ժամանակի» հարցին, ընդգծել էր, որ չի հանձնվելու:

Անցած անգամ ջանքերն արդյունք տվեցին: Իմանալով Մխիթարյանի պրոֆեսիոնալզիմի ու նվիրվածության մասին՝ կարելի է վստահ լինել, որ հիմա էլ պատրաստ է պայքարել, եթե իրեն հնարավորություն տան, սակայն նրա լռությունը կարծես թե հուշում է, որ արդեն գիտի, որ այդ հնարավորությունը չի ունենալու: Եթե նախկինում հույսեր կային, որ լավ մարզավիճակ հավաքելու դեպքում կրկին թիմ կվերադառնար, ապա հիմա նման հեռանկար չի նշմարվում. նրա ու գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վատ հարաբերություններն արդեն գաղտնիք չեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում