Monday, 20 07 2026
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ
16:30
Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել
Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
16:10
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում
Ընդդիմադիր քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունները սպառված են․ Նադեժդին
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
15:30
Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:10
Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ
Իսրայելը Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը կփակի՞
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
Գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն
14:30
Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները
Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն

Ժողովուրդը «Սասնա ծռեր»-ի առջև պարտք ունի, այդ պարտքը հատուցելու խնդիր կա. Պետրոս Մակեյան

«Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի անդամ Պետրոս Մակեյանը նշում է՝ իրենց խնդիրն է արթնացնել հասարակությանը, որպեսզի մարդիկ դուրս գան փողոց. «Առավել ևս՝ «Սասնա ծռեր»-ի մասով ժողովուրդը պարտք ունի, որովհետև նրանք դուրս եկան երկիրն ազատագրելու, բնականաբար՝ հույսը ժողովրդի ոտքի կանգնելն էր։ Ժողովուրդը հապաղեց և այդ պատճառով պարտքը հատուցելու խնդիր կա։ Ճակատը պետք է կարողանա ժողովրդին փողոց դուրս բերելու խնդիրը լուծել, որպես քաղաքական միավոր կայանա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մակեյանը։

Մեր այն դիտարկմանը, թե գուցե ժողովուրդը ոտքի չկանգնեց, որովհետև չընդունեց զենքով պայքարի մեթոդը, Մակեյանն արձագանքեց. «Գիտեք՝ այդ հարցում տարբեր մարդիկ, տարբեր կարծիքներ ունեն։ Կյանքը ցույց տվեց, որ 20 տարվա ընթացքում աշխարհում հայտնի ընտրական պրոցեսը՝ երբ ընտրություններով գալիս են իշխանության, ընտրություններով դուրս մնում, Հայաստանում չի աշխատում։ Հայաստանում ընտրական համակարգը զուտ իմիտացիա է, իսկ հետևում, ինչպես Սերժ Սարգսյանն է մի առիթով ասել՝ ցանկացած թիվ կարող են նկարել։ Սարգսյանի վերջին ելույթը հենց դրա ապացույցն էր։ Այս պարագայում ի՞նչ այլընտրանք է մնում։ Նույն Պավլիկն իր տղայի հետ ինչո՞ւ էր գնում այդ ճանապարհով։ Եթե տեսներ մի փոքր այլընտրանք՝ այդ ճանապարհը չէր ընտրի։ Գամ ձեր այն հարցին, որ այդ ճանապարհն էլ չարդարացվեց, ուրեմն մնում է մեկ ճանապարհ՝ ժողովրդի ցասումը»,- ասաց նա։

Մակեյանը հավելում է՝ հաշված օրերի ընթացքում այն կրիտիկական զանգվածը պետք է հավաքի հրապարակում, որից իշխանությունները շնչահեղձ կլինեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում