Friday, 24 07 2026
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Մոուրինյո-Մխիթարյան հանդիպման բանաձևը. Ինչու է բրիտանական մամուլը «ճամփու դնում» հայ կիսապաշտպանին

Երեկ բրիտանական մամուլում տեղեկություն տարածվեց, որ հանգստյան օրերին «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյին:

TransferMarketWeb-ի տեղեկություններով՝ հայ ֆուտբոլիստը «Յունայթեդի» գլխավոր մարզչի հետ քննարկել է իր ապագայի հետ կապված խնդիրը: Ու թեև նշվում է, որ խոսակցության մանրամասները հայտնի չեն, այդուհանդերձ անգլիական լրատվամիջոցները շտապում են, այսպես ասած, «ճամփու դնել» Մխիթարյանին:

«Եթե Մոուրինյոն հանդիպումից հետո էլ շարունակում է չվստահել հայ կիսապաշտպանին, ապա կարելի է ենթադրել, որ ֆուտբոլիստն այս ձմռանը կլքի «Մանչեսթերը»»,- գրում են բրիտանական ԶԼՄ-ները:

Եթե Մոուրինյոյի և Մխիթարյանի հանդիպումը կայացել է հանգստյան օրերին, ապա ե՞րբ պետք է պորտուգալացի մարզիչը վստահեր կամ չվստահեր հայ կիսապաշտպանին: Վերջին հանդիպումը «Յունայթեդն» անցկացրել էր կիրակի՝ դեկտեմբերի 10-ին՝ մրցելով «Մանչեսթեր Սիթիի» հետ: Եթե հավատանք բրիտանացիների այն դիտարկմանը, որ կայացած հանդիպումից հետո էլ Մոուրինյոն շարունակում է չվստահել Մխիթարյանին, ապա կստանանք մոտավորապես այսպիսի պատկեր: Կարևորագույն դերբիից օր կամ ժամեր առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Մոուրինյոն պետք է ասեր՝ Հենրիխ ջան, խոսեցինք և հասկացանք իրար, և «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում հնարավորություն կստանաս, կլինես հիմնական կազմո՞ւմ: Ամենևին ոչ, կարևորագույն այս խաղի մարտավարությունն ու հիմնական կազմը Մոուրինյոն որոշել էր ավելի շուտ, և Մխիթարյանի հետ զրույցից հետո նրան անմիջապես թիմում ընդգրկելն ուղղակի ծիծաղելի կլիներ:

Բրիտանական ԶԼՄ-ները նշում են նաև, որ Մխիթարյանի՝ «Յունայթեդից» հեռանալը կախված է «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլից: Մասնավորապես, եթե «Մանչեսթեր Յունայթեդին» հաջողվի ձեռք բերել այս ֆուտբոլիստին, ապա Մոուրինյոն անպայման բաց կթողնի Մխիթարյանին: Եթե Մոուրինյոն սկսել է չվստահել Մխիթարյանին և այլևս չի տեսնում նրան թիմի մեկնարկային կազմում, ի՞նչ կապ ունի Օզիլի տեղափոխությունը:

Եթե կրկին հավատանք բրիտանական աղբյուրներին, կստացվի, որ եթե «Յունայթեդին» չհաջողվի ձեռք բերել Օզիլին, ապա Մոուրինյոն ստիպված կլինի նորից մեկնարկային կազմում ընդգրկել Մխիթարյանին՝ խաղը կառուցելով հայ ֆուտբոլիստի միջոցով:

Իրականում, եթե Մոուրինյոն հույսեր չի կապում Մխիթարյանի հետ, մեր ֆուտբոլիստը, անկախ Օզիլի տեղափոխությունից, կհեռանա «Յունայթեդից»:

Բրիտանական մամուլի ենթադրություններին անդրադարձել է նաև լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլի միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը: «Ակումբի ղեկավարությունը գիտի, թե հարցի լուծման համար որ տարբերակն է ավելի լավ թե՛ թիմի և թե՛ ֆուտբոլիստի համար: Շատ եմ հարգում Հենրիխին, սակայն կա ակումբ և ակումբի հետաքրքրություն, որը երբեմն կարող է չհամընկնել խաղացողների ցանկությունների հետ: Հիմա պետք է որոշում ընդունվի, որը հարմար կլինի բոլորի համար: Մխիթարյանը կգտնի իր ակումբը: Ես նրան հաջողություն եմ մաղթում: Նա փայլուն խաղացող է, ինչպես նրա հայրը, ով ժամանակին խաղում էր ինձ մոտ»,- ասել էր Սիմոնյանը:

Մինչև տրանսֆերային պատուհանը՝ դեռ մեկ ամիս կա, որը, կարծում ենք, որոշիչ կլինի Հենրիխ Մխիթարյանի համար: Եթե Մոուրինյո-Մխիթարյան հանդիպումը կառուցողական ընթացք է ունեցել, ապա կարծում ենք՝ հայ կիսապաշտպանը դեռևս հնարավորություն կստանա իր խոսքն ասելու:

Իրադարձությունների զարգացումները ստիպում են ենթադրել, որ Մխիթարյանի՝ «Յունայթեդից» հեռանալը և նրա փոխարեն Օզիլին ձեռք բերելը բրիտանացի որոշ լրագրողների և փորձագետների ցանկությունն է: Ինչ խոսք, հնարավոր է, որ Մոուրինյոն ցանկանում է ձեռք բերել Օզիլին, և այս ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ բանակցություններ են ընթանում: Չի բացառվում նաև, որ Միլանի «Ինտերը» լուրջ մտադրություններ ունի՝ կապված Հենրիխ Մխիթարյանի հետ: Բայց հրապարակել, որ Մխիթարյանը հանդիպել է Մոուրինյոյի հետ, և հավանական համարել, որ հունվարին հայ ֆուտբոլիստը կլքի անգլիական թիմը, ոչ այլ ինչ է, քան դատարկաբանություն:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ կիսապաշտպան՝ Արաս Օզբիլիսը, տևական ժամանակ նույնիսկ «Բեշիկթաշի» հիմնական թիմի հետ չէր մարզվում: Երեկ, սակայն, «Բեշիկթաշի» գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշը մեր ֆուտբոլիստին շանս տվեց՝ ընդգրկելով թիմի մեկնարկային կազմում: Օզբիլիսը դարձավ գոլի հեղինակ՝ ապացուցելով, որ կարող է խաղալ բարձրակարգ ակումբի հիմնական թիմում:

Մինչև նոր տարի «Յունայթեդը» դեռևս 5 հանդիպում է անցկացնելու, և Մխիթարյանին «ճամփու դնելու» փոխարեն շատ ավելի ճիշտ կլինի հավատալ, որ մեր հավաքականի ավագը ևս կօգտագործի իր հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում