Monday, 13 07 2026
19:50
Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին
Պռոշյան համայնքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը․ ՇՎՏՄ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
19:10
Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Ծեծել են և փորձել են սպանել «Բգո-ին․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում
Ավտովթարի հետևանքով մահացել է 7 ամսական երեխա
Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07
18:30
Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան

Հունվարի 1-ից ԽՍՀՄ-ը կվերադառնա դեֆիցիտի և անորակ ապրանքների տեսքով

Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը նախօրեին հայտարարել է, թե «մաքսատուրքերի բարձրացումը չի ենթադրում ապրանքների գների բարձրացում»: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է այն մոտ 850 անուն ապրանքատեսակներին, որոնց մաքսազերծման դրույքաչափերը 2018-2020թթ. բարձրանալու են ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից ներկրելու պարագայում: Դրանց մաքսադրույքաչափերը պետք է դեռևս 2015թ. բարձրանային, երբ ՀՀ-ն անդամակցեց ԵԱՏՄ-ին, բայց ՀՀ իշխանությունները նախապատրաստվելու համար 3 տարով հետաձգեցին այն: Միրումյանի այս հայտարարությունը, ինչ խոսք, կարելի է սենսացիոն համարել այն առումով, թե ինչպես կարելի է ապրանքի կամ ծառայության գնագոյացման բաղադրիչներից մեկի արժեքը բարձրանա, բայց այն չբարձրացնի տվյալ ապրանքի ընդհանուր գինը: Ուրեմն այդ ապրանքն արդեն իսկ այնպիսի բարձր գնով է վաճառվել ու արտադրողին կամ ներմուծողին գերշահույթ ապահովել, որ նա այլևս կարող է դրա հաշվին գին չբարձրացնել ու համեստ շահույթ ստանալ: Ինչը Հայաստանի պարագայում շատ հնարավոր է, քանի որ հատկապես լայն սպառման ապրանքատեսակների ներկրումը գտնվում է մենաշնորհային վիճակում: Եվ ինչպես ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը կասեր, Հայաստանում յոթ հոգի ներկրում են 20.000 տեսակի ապրանք: Իսկ այդ յոթ հոգուց մեկը հավանաբար Վ. Միրումյանի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանն է, մյուսը՝ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և այլն: Կամ էլ մեր պաշտոնյաներն ինչ-որ բան են թաքցնում և մեզ սպասվող իրավիճակը մեզ չեն ներկայացնում:

Բայց Վ.Միրումյանն իր այս հայտարարության համար նաև ինչ-որ բացատրություն ունի: «Առաջին՝ մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացումը վերաբերում է միայն երրորդ երկրներից կատարված ներմուծումներին, իսկ նման փոփոխությունները ԵՏՄ անդամ երկրներից այդ ապրանքներն առանց մաքսատուրքերի ներմուծելու լրացուցիչ հնարավորություն են ստեղծում: Հաջորդ հանգամանքն այն է, որ եթե ներմուծումը կատարվի այն երկրներից, որոնց հետ Հայաստանն ունի ազատ առևտրի մասին համաձայնագիր, ապա ակնհայտ է, որ մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացումը նույնպես ազդեցություն չի կարող ունենալ այդ ապրանքների թանկացման վրա: Մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացումը տեղական արտադրողներին արտադրական ծավալները մեծացնելու շուրջ մտորելու հնարավորություն է տալիս»,- հավելել է Վ. Միրումյանը:

Սկսենք վերջից, որն ամենացանկալի լուծումը կլիներ այս պարագայում: Նախ, տեղական արտադրությունը չի կարող այդքան միանգամից հարմարվել նոր իրավիճակին, նոր պահանջներին, դրա համար ժամանակ է պետք: Հատկապես, որ մեր կառավարոթյունն այդ 3 տարվա արտոնյալ ժամանակահատվածն արդյունավետ չօգտագործեց ու մեր տնտեսությունը, արտադրողին չնախապատրաստեց դրան: Իսկ մինչ արտադրողը կփորձի այդ տեմպերը վերցնել, բացը կլրացվի ներմուծման ավելացմամբ, որին դեռ կանդրադառնանք:

Հաջորդը՝ իսկ ՀՀ-ն ո՞ր կամ քանի՞ երկրների հետ ունի ազատ առևտրի համաձայնագիր, որ այնտեղից ներկրի և մաքսազերծման բարձր ռեժիմի տակ չընկնի: Պարզվում է՝ միայն Վրաստանի և ԱՊՀ երկրների հետ: Վրաստանից ներմուծումն այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է ընդհանուր ներմուծման 7․4 տոկոսը: ԱՊՀ երկրներինը՝ 34․5 տոկոսը, որի գերակշիռ մասը՝ 30․4 տոկոսը պատկանում է ՌԴ-ին: ԵՄ-ին բաժին է ընկնում ներմուծման 23․1 տոկոսը, իսկ այլ երկրներին՝ 42․4 տոկոսը: Այս երկու խոշոր հատվածների դեպքում ազատ առևտրի համաձայնագիր չունենք:

Իսկ ինչ է սա ենթադրում, կամ ինչ է ենթադրում Վ. Միրումյանի հայտարարությունը: Վ. Միրումյանն ուղղակիորեն ասում է, որ թանկացումից խուսափելու համար պետք է այդ 850 ապրանքատեսակները ներկրենք ոչ թե ԵՄ կամ այլ երկրներից, այլև ԱՊՀ կամ որ նույնն է, թե ԵԱՏՄ երկրներից: Իսկ ավելի շուտ՝ ՌԴ-ից: Սա բոլորովին էլ անակնկալ չէ, քանի որ ՌԴ-ն այդ կառույցը նախաձեռնել է նաև իր համար՝ ավելի հիմնավոր շուկա ձևավորի: Հիմա նրա այդ ցանկությունն արդեն միս ու արյուն է ստանում: ՌԴ-ն մեր շուկան կողողի իր գյուղմթերքով, անորակ ավտոմեքենաներով, որոնք որոշակի սպառում ունեն միայն ԱՊՀ երկրներում: Իհարկե, ՀՀ-ն առանձնապես մի մեծ շուկա չէ ՌԴ-ի համար, բայց իր ապրանքով մեր երկիրը լցնել՝ ՌԴ-ն նախ վերջնականապես կոչնչացնի մեր փոքրածավալ արտադրությունը, էլ ավելի կթուլացնի ու կախման մեջ կպահի մեր երկիրը: Եվ ՌԴ-ն նույնը կփորձի անել նաև ԵԱՏՄ մյուս երկրների նկատմամբ: Իսկ եթե այդ երկրի քաղաքացիները ցանկանում են ոչ ՌԴ կամ ոչ ԵԱՏՄ անդամ երկրների արտադրած մեքենա կամ այլ ապրանք գնել, ապա, դա պետք է անեն ավելի թանկ գնով, ինչը, որքան էլ Վ. Միրումյանը ժխտի, ընդհանուր գնաճի է հանգեցնելու:


«Ես շատ ափսոսում եմ, որ պետական պաշտոնյաներն այդ հարցի վերաբերյալ դեռ հստակ պատասխան կամ պարզաբանում չեն տվել: Իրոք մաքսադրույքաչափերի փոփոխություն է լինելու, իսկ թե որ ապրանքի վրա ինչ ազդեցություն կունենա, գուցե Միրումյանը չկարողանա պատասխանել, Էկոնոմիկայի նախարարությունը կամ ԿԲ-ը պետք է այդ հարցը ուսումնասիրեն: Կամ դրա փոխարեն գոնե կարդային համապատասխան գրականություն: Օրինակ, շաքարավազի մաքսային դրույքաչափն աճելու է 10-20 տոկոսով: 20 տոկոսից ավելի դրույքաչափով աճելու է հանքային ջրերի և ոչ ալկոհոլային խմիչքների մաքսազերծումը: Հրուշակեղենն առանց կակաոի՝ 5-10 տոկոսով, նույնն էլ շոկոլադը և կակաո պարունակող սնունդը: Թռչնի միսը և մսամթերքը՝ 10-20 տոկոս, գարեջուրը՝ 20 տոկոսից ավելի: Բրինձ՝ 10-20 տոկոս, օղի և սպիրտային խմիչք՝ 20 տոկոսից ավելի, դեղերը՝ 5-10 տոկոս, լվացող-մաքրող միջոցներ, օճառ՝ 10-20 տոկոս: Պաշտոնյաները կարող էին գոնե այս գրականությունը կարդալ: Այս անցումային շրջանում, երբ տնտեսությունը դրան պատրաստ չէ, սակագների բարձրացում է տեղի ունենում»,- ասում է տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը:

Վերջինիս ներկայացմամբ՝ թանկացումից զատ մենք ունենալու ենք նաև տեսականու նվազման և որակի խնդիրներ: Ընտրելու հնարավորությունն է խիստ նվազելու: «Իսկ այն, որ մեզ ասում են, թե շուկա կմտնի դրան փոխարինող՝ ԵԱՏՄ երկրներում արտադրվողը, ապա ԽՍՀՄ փորձը շատ դառն է, իմ անհանգստությունը դա է: Այն ժամանակ կար լվացքի փոշի՝ «Այնա», որն արտադրվում էր Երևանում, և կար մեկը՝ «Բարս»-ը, որն Իրանից էր բերվում և արտադրվում էր ֆրանսիական տեխնոլոգիաներով: Դա թեկուզ մի քանի անգամ թանկ էր, բայց որակյալ էր ու մեծ դժվարությամբ էր ճարվում: Այդ նույն խնդիրը մենք հիմա էլ ունենք: Այն ապրանքները, որոնք ՀՀ են գալիս, որակական հատկանիշներով Վրաստան գնացողներին զիջում են: Եվ պատահական չէ, որ Վրաստան գնալիս՝ ճանապարհին վաճառվող փոշիներից ենք բերում: Մեր երկրում որակի սահմանափակում չկա, այդ երկրներն արտադրում են մի քանի որակական չափանիշների արտադրանք, մենք ցածրորակն ենք բերում: Այս ամենը կբերի նրան, որ մենք ընտրություն չենք ունենալու և ստիպված գնելու ենք այն, ինչն առաջարկվելու է: Եվ նորից կանգնելու ենք ԽՍՀՄ-ին հատուկ հոգեբանության առաջ, թե ինչպես անենք, որ դրսից մեկին խնդրենք մեզ այս իրը բերի»,- եզրափակում է Վ. Խաչատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում