Sunday, 05 05 2024
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ

24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել իր երեխայի մորը և ընկերուհուն պոռնկության շահագործման ենթարկելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են երկու կնոջ պոռնկության շահագործման ենթարկելու, նրանց նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 24-ամյա երիտասարդի: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Նախնական տվյալներով՝ 2016թ. օգոստոսից 2017թ. հունիսն ընկած ժամանակահատվածում երկու երիտասարդ կին՝ ծնված 1996 և 1995 թթ.., հարկադրաբար ենթարկվել են պոռնկության շահագործման:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1993թ. և հանդիսանում է կանանցից մեկի երեխայի հայրը, իսկ մյուսի՝ ընկերը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ 24-ամյա երիտասարդը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել 1996թ. ծնված աղջկա հետ և համատեղ կյանքի ընթացքում՝ 2016 թվականի հունվարին, ունեցել են դուստր։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունների ժամանակ պարբերաբար բռնություն է գործադրել իր երեխայի մոր նկատմամբ, ապա՝ պարտադրել զբաղվել մարմնավաճառությամբ՝ սոցիալական խնդիրները, ապրուստի գումարը վաստակելու համար։

Երիտասարդի պահանջով 2016 թվականի հոկտեմբերից նրանց հետ համատեղ՝ նույն տանը, սկսել է բնակվել նաև ընկերուհին՝ ծնված 1995 թվականին, մանկահասակ երեխայի հետ միասին։ Քննությամբ հիմնավորվել է, որ միայնակ մայրը ևս ենթարկվել է պոռնկության շահագործման։ Երիտասարդի հարկադրանքի ներքո կանայք տարբեր գիշերային ակումբներում ծանոթացել են օտարազգի տղամարդկանց հետ, զբաղվել մարմնավաճառությամբ, իսկ այդ ընթացքում մանկահասակ երեխաները գտնվել են երիտասարդի մոտ։ Վերջինս պարբերաբար բռնություն է գործադրել կանանց նկատմամբ՝ մարմնավաճառությամբ զբաղվելու պահանջը կատարելուց հրաժարվելու կամ քիչ գումար վաստակելու համար, սպառնացել վնասել երեխաներին։

Բազմակողմանի և օբյեկտիվ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև՝ երիտասարդի կողմից իր երեխայի մոր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փորձ, իսկ մյուսի՝ 1995թ. ծնված կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 34-139-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում