Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Գագիկ Հարությունյանը հանրապետության նախագահ դառնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում կատարված Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո որպես հանրապետության նախագահի առավել հավանական թեկնածու երկար ժամանակ է՝ մամուլում շրջանառվում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի անունը:

Հիշեցնենք` նոր Սահմանադրությամբ նախագահին ընտրում է խորհրդարանը, և այդ պաշտոնն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունի, քանի որ զրկված է գործադիր իշխանության նկատմամբ որևէ ազդեցությունից: Նախագահի ընտրություններին մնացել է ընդամենը երկու ամիս ժամանակ:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Գագիկ Հարությունյանը ստացել է հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկ, և, ընդհանրապես, ինքը նման մտադրություն ունի՞, թե՞ ոչ: Ի պատասխան՝ Հովհաննես Պապիկյանը մեզ փոխանցեց. «Դա աբսուրդ հարց է, Գագիկ Հարությունյանը նման առաջարկ չի ստացել, մտադրություն էլ չկա»: Այլ կերպ ասած՝ Գագիկ Հարությունյանը ցանկություն չունի հանրապետության նախագահ դառնալ:

Ի դեպ, եկող տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը: Այդ օրվանից ՍԴ նախագահը պետք է վայր դնի իր լիազորությունները: Գործող Սահմանադրությամբ՝ սահմանադրական դատարանը փոխնախագահի ինստիտուտ չունի: ՍԴ նախագահն իր բացակայության դեպքում անդամներից մեկի վրա է դնում իր պարտականությունները: Սակայն ՍԴ նախագահի լիազորությունների դադարելու դեպքում պաշոնն ուղղակի թափուր է մնում:

Իսկ այդ դեպքում էլ ՍԴ նախագահի պարտականությունները կատարում է դատարանի՝ տարիքով անդամը: Տվյալ դեպքում ՍԴ ամենատարիքով անդամը Վոլոդյա Հովհաննիսյանն է: Վերջինիս լիազորություններն ավարտվում են եկող տարվա հունիսի 15-ին: Այսինքն՝ նա իր պաշտոնավարման մայրամուտին կհասցնի մեկ ամսով լինել ՍԴ նախագահ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում