Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Հայաստանում ռուսական ալիքների փակումը հիստերիա չի առաջացնի. Հակառակը՝ ռուսները կփորձեն կոմպրոմիսի գնալ

«Հանուն Հայաստան պետության ճակատը» հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով Հայաստանում դադարեցնել «ՌՏՌ-Պլանետա», «Առաջին ալիք», «Միռ» հեռուստաալիքների լիցենզիան ազգային խտրականության, ՀՀ Սահմանադրական կարգի դեմ ոտնձգության, զրպարտության և օրենքով մերժելի այլ սիստեմատիկ քարոզի համար։ Նույն պատճառով պարտադրել մալուխային հեռուստատեսության ծառայություն մատուցող ընկերություններից դադարեցնել վերոհիշյալ, ինչպես նաև «ՆՏՎ», «Զվեզդա», «Ռեն ՏՎ» և հասարակական-քաղաքական բովանդակություն մատուցող բոլոր ՌԴ հեռուստաալիքների վերահեռարձակումը։

Պատճառը ԵՄ-ի հետ Հայաստանի կողմից ստորագրված համաձայնագրից հետո ռուսական հեռուստաալիքներով սկսված հակահայկական հիստերիան է։ «Գիտակցելով, որ դա առաջին հերթին Հայաստանի՝ իրար հաջորդող իշխանությունների կողմից մեր ինքնիշխանության ներքին և արտաքին բովանդակության դեմ ուղղված քայքայիչ և հակապետական գործունեության հետևանքն է, միաժամանակ մերժելի ենք համարում մեր ինքնիշխանության, ազգային և մարդկային արժանապատվության և հիմնարար իրավունքների դեմ ցանկացած ոտնձգություն։ Մշտապես ազգային խտրականություն, նախկին Խորհրդային Միության անկախացած մասերի հանդեպ մեծապետական շովինիզմ, Մարդու իրավունքների հանդեպ քամահրանք քարոզող, լրագրողական էթիկայի ընդունված նորմերը մերժող ռուսական հեռուստաալիքներից մի քանիսը Հայաստանում գործում են հանրապետական կամ տարածքային պետական լիցենզիայի հիման վրա, իսկ մի մասն էլ, ինչպես, օրինակ, շովինիստական ագրեսիվ մոտեցումներով և փաստերի այլասերված ներկայացմամբ տխրահռչակ ՆՏՎ և «Զվեզդա» հեռուստաալիքները, տարածվում են լիցենզավորված կաբելային ցանցերի միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ, ապա կոչ է արվում հանրությանը միանալ այս պահանջին և բոյկոտել նշված ալիքները, ինչպես նաև դիմում են հայկական ընկերություններին, որպեսզի չապահովեն դրանք գովազդային եկամուտներով։

«Հանուն Հայաստան պետության ճակատի» անդամ Արմեն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է Հայաստանում նման պահանջ դրվում, որի կատարումը հնարավոր է միայն հանրային կարծիքի մոբիլիզացիայի պարագայում և քաղաքացիական անհանդուրժողականության մթնոլորտի ստեղծմամբ ռուսական պրոպագանդայի նկատմամբ։ «Չի բացառվում, որ առաջիկայում ՀՌԱՀ-ին և մյուս պատասխանատու մարմիննրին ևս պաշտոնապես դիմումներ կլինեն համապատասխան գործողությունների պահանջով։ Կարևոր է, որ մենք հստակ մեր դիրքորոշումը ցույց ենք տալիս հանրությանը և ունենք կոնկրետ աջակիցներ»,- ասաց Հովհաննիսյանը։

Մեր դիտարկմանը, թե որքանով է հնարավոր այս պահանջի շուրջ մոբիլիզացիան, երբ անգամ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն են ամեն գնով արդարացումներ փնտրում և ներկայացնում ռուսների համար՝ այն դեպքում, որ այդ հիստերիան ուղղված է մեծամասամբ հենց իրենց դեմ, Հովհաննիսյնաը պատասխանեց. «Այո, մենք տեսնում ենք հարցի վերաբերյալ կրավորական դիրքորոշում, արդարացումներ, բայց ես համոզված եմ, որ այդ հաղորդումները, պրոպագանդան նողկանք են առաջացնում հենց իշխանության ներսում կանգնածներից շատերի մեջ։ Նրանց մեջ էլ կան ադեկվատ մարդիկ։ Բայց ես շատ եմ կասկածում, որ նրանք կգնան որևէ լուրջ, կտրուկ քայլի։ Դրա վառ ապացույցը Լենինգրադյան փողոցի անվանափոխությունն էր Լեոնիդ Ազգալդյանի անունով։ Նրանք այնպիսի մի սարսափի, պանիկայի ու վախի մեջ էին, որ հանկարծ դա դուր չի գա ռուսներին, որ այդ վախի ազդեցության տակ մի չերևացող փողոց անվանակոչեցին Ազգալդյանի անունով»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում այդ վախը պետք է դնել մի կողմ և կոնկրետ քայլ անել։

«Եկեք այդ թոք-շոուների շարքերից մեկը, որտեղ կարևոր չէ՝ Հայաստանից են խոսում, Ուկրաինայից են խոսում, թե ԱՄՆ-ից, ձայնագրենք և հրավիրենք հոգեբույժների, հոգեբանների, պրոպագանդայի մասնագետների, ադեկվատ քաղաքացիների և խնդրենք գնահատական տալ։ Գնահատականը միանշանակ է լինելու. դա նորմալ երևույթ չէ, այդտեղ լուրջ խնդիր կա։ Եվ անգամ եթե այդ հաղորդումները իրենց ներքին օգտագործման համար են, ապա ինչո՞ւ մենք պետք է ուտենք իրենց ներքին օգտագործման համար եփված ճաշը և մարսենք։ Հատկապես, որ դա մեզ համար չէ»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ իր համոզմամբ՝ Հայաստանւոմ ռուսական հեռուստաալիքների փակումը Ռուսաստանում առանձնապես հիստերիա չի բարձրացնի։ Հակառակը՝ նրանք փորձելու են մեզ հետ կոմպրոմիսի գնալ, ողջամիտ լուծում գտնել, բայց դրա համար Հայաստանը պետք է խաղացող լինի, ոչ թե վախվորած մեկը։ «Պատկերացրեք, որ ֆուտբոլիստը դաշտում վախենա, որ գնդակը հանկարծ կարող է իրեն կպնել, կամ մեկը կկանգնի իր ոտքի վրա։ Եվ վախվորած անկյունում կանգնի ու սպասի, թե այդ 90 րոպեն երբ է ավարտվելու։ Այս դեպքում այդ 90 րոպեն երբեք չի ավարտվելու։ Եվ եթե մենք մտնում ենք խաղի մեջ, պետք է արժանապատիվ խաղանք։ Բայց դրա համար պետք է մենք Հայաստան պետություն ունենանք, ազգային իշխանություն ունենանք»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում