Friday, 10 07 2026
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին

Կառավարության նոր կարգախոսը. կրճատենք, որ կառավարելի դարձնենք

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, ի պատասխան «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն հարցին՝ թե ինչպես է այսօր գնահատում Հայաստանի տնտեսության վիճակը, պատասխանեց. «Կառավարելի»: Ինչում է կայանում Հայաստանի տնտեսության կառավարելիությունը, որը չկար նախկինում, բայց առկա է այժմ:

Կառավարության գործունեության միակ տեսանելի արդյունքը օպտիմալացումն է: «Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Տիգրան Ուրիխանյանի այն հարցին, թե այս կառավարության գործունեության 1 տարվա ընթացքում քանի աշխատող է կրճատվել հանրային ծառայության ոլորտից և դեռ քանիսը պետք է կրճատվի առաջիկայում, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ասում է, որ հարցը ոչ թե մարդկանց մասին է, այլ հաստիքների, և կառավարության գործունեության հիմքում դրված է պարզ փիլիսոփայություն՝ վերանայել բոլոր այն հաստիքները, որոնք չունեն ֆունկցիոնալություն: «Եթե տվյալ հաստիքը տնտեսության մեջ որևէ ավելացված արժեք չի ստեղծում կամ կրկնում է մեկ այլ հաստիքի նույն գործունեությունը, կամ այդ նույն ծառայությունը մասնավորը կարող է ավելի արդյունավետ կատարել, հետևաբար, մեր հարկատուների հաշվին նման հաստիքներ պահելը խիստ աննպատակահարմար է»,- ասում է Արամյանը: Ինչ վերաբերում է կոնկրետ թվերին, ապա ըստ նրա՝ այս տարի վերանայվել է 300 հաստիք և ևս 5500-ը կվերանայվի հաջորդ տարի: Արամյանը խուսափում է ասել՝ այսքան մարդ ազատվել է աշխատանքից, որովհետև շատ լավ գիտի,որ այդ հաստիքները ստեղծվել են ոչ թե աշխատանքային, այլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, և հիմա էլ նույն տրամաբանությամբ կրճատվում են: Արամյանն ասում է, որ հանրային հատվածը խիստ ուռճացած է՝ 260 հազար աշխատատեղ, ինչի վրա տարեկան ծախսվում է 462 մլրդ դրամ աշխատավարձ: Եվ օրինակ բերելով իր ղեկավարած Ֆինանսների նախարարությունը, ասում է, որ այնտեղ կրճատվել է աշխատողների 15 տոկոսը, իսկ տնտեսումը կազմել է 300 մլն դրամ:

Ինչու միայն հիմա կառավարությունը որոշեց անցնել օպտիմալացման, և այդ 260 հազարից որ մասն է ոչ ֆունկցիոնալ: Խնդիրը պետք է նայել ոչ թե ֆունկցիոնալության կամ ոչ ֆունկցիոնալության հարթությունում, ինչպես փորձում է ներկայացնել Արամյանը: Այս օպտիմալացումը ավելի շատ կապված է քաղաքական համակարգի վերաձևավորման, և իշխանության վերարտադրության նոր տեխնոլոգիաների ներդրման հետ:

Մինչև վերջին խորհրդարանական ընտրությունները իշխանությունները գնում էին պետական ապարատի ուռճացման ճանապարհով, որպես սեփական էլեկտորատի ապահովման հուսալի միջոց: Իշխանությունը համարում էր, որ այդ 260 հազարը իր հուսալի քաղաքական հենարանն է, գումարած նրանց ընտանիքի անդամները, իրենք մոտ կես միլիոնի ձայն գրպաններում ունեն: Իշխանությունների տրամաբանությամբ՝ այդ մարդիկ պետք է շահագրգռված լինեին գործող իշխանության վերարտադրությամբ, քանի որ իրենք էլ այդ իշխանության վերարտադրության միջոցով պահպանում էին իրենց աշխատանքը:

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում համապետական ընտրությունների թիվը կրկնակի կրճատվեց, ուղղակի նախագահական ընտրություններ այլևս չեն լինի: Իսկ ապրիլին փորձարկվեց խորհրդարանական ընտրությունների կազմակերպման նոր մոդել, որի իմաստը ընտրողների տոտալ կաշառումն էր: Այդ ընտրությունների դրական արդյունքը իշխանությունների մոտ համոզմունք ձևավորեց, որ ընտրողների համատարած կաշառումը ավելի արդյունավետ է, քան պետական ապարատի անվերջանալի ուռճացոմը, բացի այդ, անհամեմատ ավելի խնայողական է: Փոխանակ մարդուն հինգ տարի աշխատավարձ տաս, որ նա մեկ անգամ քվեարկի քո օգտին, ավելի հեշտ է նրան ընտրությունից առաջ 10-15 հազար դրամ վճարել և ուղարկել ընտրատեղամաս:

Եթե հարցին մոտենանք այս տրամաբանությամբ, ապա կարելի է վստահ ասել, որ հաստիքների կրճատումը կարելի է անվերջ շարունակել: Օրինակ՝ տարեկան կրճատել ոչ թե 5, այլ 20 կամ 30 հազար հաստիք: Այդ դեպքում Հայաստանի տնտեսության կառավարելիությունը անընդհատ կաճի: Եթե այսօր կառավարությունը ստիպված է վճարել 462 միլիարդ դրամ աշխատավարձ, ապա երկու տարի հետո կարող է վճարել անհամեմատ ավելի քիչ: Իսկ դա ավելի կառավարելի է դարձնում տնտեսությունը, քան որ այլևս անհրաժեշտություն չի լինի յուրայիններից ավելի շատ գումար հավաքել, իսկ հավաքված գումարն էլ չի ուղղվի անիմաստ աշխատավարձերի վճարման: Իսկ որքան քիչ փող բաժանվի հասարակ մահկանացուներին, այնքան ավելի շատ կմնա ընտրյալների միջև բաժանելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում